14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Սիրիական ընդդիմությունն Ասադին 20 օր ժամանակ է տվել

Մինչեւ վերջերս սիրական ազգային կոալիցիան ղեկավարող Մոազ Խաթիբը կարծում է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին եւ նրա ընտանիքին պետք է հնարավորություն տրվի առանց խոչընդոտների լքել երկիրը: Նրա խոսքով` նախագահը պետք է իշխանությունը փոխանցի վարչապետին եւ փոխնախագահին: Այս առաջարկության շուրջ մտածելու համար Խաթիբն Ասադին 20 օր է տվել, հաղորդում է “BBC”-ն:

Մայիսի 8-ին Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը հայտնել էին, որ մտադիր են միջազգային կոնֆերանս անցկացնել Սիրիայի ճգնաժամի վերաբերյալ: Նրանք կարծում են, որ արյունահեղությունը դադարեցնելը բխում է թե իշխանությունների, թե ընդդիմության շահերից: Սիրիայի նախագահն իր հերթին կարծում է, որ ընդդիմությունը չափազանց մասնատված է, որպեսզի կարողանա խաղաղ առաջարկներով հանդես գա:

Ասադը նաեւ պնդում է, որ չի լքի պաշտոնը մինչեւ 2014-ը, երբ նախագահական ընտրությունները կկայանան:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ