09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2013

Ո՞րն է խորհրդարանի մեղքը. Հովիկ Աբրահամյանը ԿԲ նախագահից այդպես էլ պատասխան չստացավ

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանից հետաքրքրվեց` բանկերը իրավունք ունե՞ն գյուղացիներին 30-35 տոկոսով վարկեր տրամադրել: “Կարկտահարությունից տուժած գյուղացիներն էին ասում, եթե այդպես է, հազիվ վարկը կփակեն”,-ասաց ԱԺ նախագահը: “Մենք մեղք ունե՞նք այստեղ,-հարցրեց Աբրահամյանը,-նկատի ունեմ Ազգային ժողովը` կարո՞ղ է միջամտել, վերահսկել այդ գործառույթները”: Արթուր Ջավադյանը ասաց, որ առեւտրային բանկերն են որոշում տոկոսադրույքները, […]

Խաչիկյանի “բոցը”` “Basic English Grammar” /օրվա կադր/

Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ 12 ամբաստանյալների գործով դատաքննության ընթացքում Խաչիկյանի փաստաբան Ժորա Վարոսյանը կարդում էր քրեական գործի հերթական հատորը՝ թերեւս համադրելով վկաների ցուցմունքներին: Ի տարբերություն փաստաբանի, մասնագիտությամբ իրավաբան Խաչիկյանն այդ պահին օտար լեզու էր ուսումնասիրում՝ “Basic English Grammar”:

Էթիկայի հանձնաժողովի լսեց Նաիրա Կարապետյանին

Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը մայիսի 24-ի դռնփակ նիստում սկսեց Մոսկվայի տան տնօրեն Արմինե Թութունջյանի դիմումի քննությունը: Հիշեցնենք, այս անգամ օրակարագում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանն է:  Ըստ Թութունջյանի, պատգամավորը իր հետ հեռախոսազրույցում օգտագործել է պատգամավորին եւ կնոջը ոչ վայել բառապաշար: Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ,  նիստը շատ կարճ է տեւել, մոտ 10 րոպե: Հիմնականում լսեցին […]

Որպես բռնության հիմնական գործիք է կիրառվել Ռազմական ոստիկանությունը. Նախախորհրդարան

Օրեր առաջ զինծառայող Լյուքս Ստեփանյանը դարձավ պաշտպանական ոլորտում ձևավորված ու գործող` քրեական արժեհամակարգի ու բարքերի վրա հիմնված կառավարման համակարգի հերթական զոհը: Քրեական այդ համակարգը Հայաստանում ձևավորված նորգաղութային կեղեքման կառավարման համակարգի բաղադրիչն է: Այն գործում է օրենքով նախատեսվածին զուգահեռաբար և ըստ էության ներառում է պաշտպանական ոլորտի հիմնական հարաբերությունները, մինչդեռ օրենքով նախատեսվածն ընդամենը սպասարկում է նրան: Զինծառայող […]

Երկրաշարժ Աշոցքի մերձակայքում

մայիսի 16-ից մինչև 22-ը ՍՊԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցել է մեկ երկրաշարժ: 3-4 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումը տեղի է ունեցել մայիսի 16-ին Վրաստանին սահմանակից հատվածում` Աշոցք գյուղից 8 կմ դեպի հյուսիս-արևելք: Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 11 երկրաշարժ, որից 3-ը (3-ից մինչև 4 բալ ուժգնությամբ) Թուրքիայի […]

‘Զվարթնոցի” ճանապարհին Դիսկ Գոլֆի խաղադաշտ կբացվի

Մայիսի 26-ին “Զվարթնոց” օդանավակայանի և Մուսալեռ գյուղի միջև ընկած հատվածում, կկայանա Հայաստանում “Իվանս Դիսկ Գոլֆ Քորս” ֆեդերացիայի կողմից Դիսկ Գոլֆի խաղադաշտի բացման պաշտոնական արարողությունը: Հատուկ այս սպորտաձևի  համար նախատեսված խաղադաշտի բացումը առաջինն է ոչ միայն Հայաստանում, այլ նաև տարածաշրջանում: Միջոցառմանը ներկա գտնվողները հնարավորություն կունենան տեղում ծանոթանալ մի խաղի, որը հանդիսանում է հանրահայտ Գոլֆ խաղի տարատեսակ: […]

Գազի սուբսիդավորման մի քանի տարբերակ է քննարկվում

՛՛Դուք պետք է վայելեք այս չորս-հինգ տարիները, իսկ իշխանությունները զբաղված են քրտնաջան աշխատանքով: Եթե իշխանության մեջ կան մարդիկ, որոնք այդպիսին չեն, մենք նրանցից պետք է ազատվենք նաև ձեր օգնությամբ՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Հարցին, թե ինչ միջոցներով են սուբսիդավորելու գազի 30%-ը, վարչապետը  պատասխանեց. ՛՛Գազի նվազեցումը, որի մասին ես պաշտոնական նամակ […]

Շոկ. բուժքույրերի ֆոտոսեսիան վերակենդանացման բաժանմունքում /վիդեո/

ՌԴ Պերմի մարզի հիվանդանոցներից մեկի բուժքույրերը ֆոտոսեսիա են կազմակերպել վերակեդնանցման բաժնում` ծանր հիվանդների հետ`”խմելով” դոնորական արյունը եւ “ժանգլյորություն անելով” հոգնաներով: Նրանք օղակներ են տեղադրել անշարժ պառկած մարդկանց ոտքերին, կերպարներ ընդուներ բժշկական գործիքների հետ եւ այդ ամենը` անգիտակից պառկած մարդկանց ֆոնին: Բուժքույրերեն արդարացել են, թե լուսանկարվել են հիվանդների հարազատներից թույլտվություն ստանալուց հետո միայն: Նրանց խոսքով` դա […]

Արցախում շարունակվում են ռազմական ուսումնարանի կառուցման աշխատանքները /ֆոտո/

Արցախի անվտանգության ապահովման միջոցառումների շրջանակներում շարունակվում են հայազգի լեգենդար զորավարներ Ա.Սուվորովի եւ Վ.Մադաթովի անվան ռազմական ուսումնարանի կառուցման աշխատանքները: Դրանք համակարգում է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը: ՈՒսումնարանի ստեղծման գաղափարը պատկանում է բարերար Լեւոն Հայրապետյանին, ով ծագումով արցախյան Վանք գյուղից է: Հենց նա էլ ստանձնել է ծրագրի ֆինանսավորումը: Ապագա ուսումնարանի սաները զինվորական կրթություն կստանան դպրոցահասակ տարիքից: Նման ուսումնարանների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված