20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Էթիկայի հանձնաժողովի լսեց Նաիրա Կարապետյանին

Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը մայիսի 24-ի դռնփակ նիստում սկսեց Մոսկվայի տան տնօրեն Արմինե Թութունջյանի դիմումի քննությունը: Հիշեցնենք, այս անգամ օրակարագում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանն է:  Ըստ Թութունջյանի, պատգամավորը իր հետ հեռախոսազրույցում օգտագործել է պատգամավորին եւ կնոջը ոչ վայել բառապաշար:

Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ,  նիստը շատ կարճ է տեւել, մոտ 10 րոպե: Հիմնականում լսեցին պատգամավորի պարզաբանումները:

Ի դեպ, Նաիրա Կարապետյանը խոսելով միջադեպի մասին՝ ասել էր, որ իրողությունը միանգամայն այլ է:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանին, Էթիկայի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին հասեագրված նամակում “Մոսկվայի տան” տնօրենը գրել է.

“Հայտնում եմ Ձեզ, որ 18.04-ին հեռախոսազանգ եմ ստացել ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանից, որը վերաճեց լուրջ միջադեպի և ավարտվեց պատգամավորի կողմից իմ հասցեին հնչեցրած սպառնալիքներով: Խոսակցության թեման էր “Մոսկվայի քաղաքապետի կրթաթոշակ” ծրագրով Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի կողմից հոգաբարձուների խորհրդի նոր անդամի նշանակումը: Խոսակցության մանրամասները չեմ ներկայացնում, բայց նշեմ, որ վիրավորել է իր արժանապատվությունը: Խնդրում եմ քննարկել կատարվածը, քանի որ գտնում եմ երիտասարդ կին պատգամավորի վարքը վրդովեցուցիչ և անընդունելի է: Չէի ցանկանա ժամանակակից Հայաստանում այդպիսին պատգամավորների տեսնել. Խնդիրը պահանջում է անհապաղ քննարկում”,- մասնավորապես ասված է նամակում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ