Երկրաշարժ Աշոցքի մերձակայքում

մայիսի 16-ից մինչև 22-ը ՍՊԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցել է մեկ երկրաշարժ: 3-4 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումը տեղի է ունեցել մայիսի 16-ին Վրաստանին սահմանակից հատվածում` Աշոցք գյուղից 8 կմ դեպի հյուսիս-արևելք:
Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 11 երկրաշարժ, որից 3-ը (3-ից մինչև 4 բալ ուժգնությամբ) Թուրքիայի Վանի, 2-ը` Իրանի Ահարի (3 բալ ուժգնությամբ), իսկ 3-ը` Ադրբեջանի Զաքաթալայի (3-ից մինչև 5 բալ ուժգնությամբ) երկրաշարժերի հետցնցումներն են:
Մայիսի 17-ին Թուրքիա-Իրան սահմանային գոտում գրանցվել է 3 բալանոց երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Չալդրան քաղաքից 25 կմ դեպի հարավ-արևելք: Նույն ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել մայիսի 19-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում` Խոյ քաղաքից 53 կմ դեպի արևմուտք: