14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

‘Զվարթնոցի” ճանապարհին Դիսկ Գոլֆի խաղադաշտ կբացվի

Մայիսի 26-ին “Զվարթնոց” օդանավակայանի և Մուսալեռ գյուղի միջև ընկած հատվածում, կկայանա Հայաստանում “Իվանս Դիսկ Գոլֆ Քորս” ֆեդերացիայի կողմից Դիսկ Գոլֆի խաղադաշտի բացման պաշտոնական արարողությունը: Հատուկ այս սպորտաձևի  համար նախատեսված խաղադաշտի բացումը առաջինն է ոչ միայն Հայաստանում, այլ նաև տարածաշրջանում:

Միջոցառմանը ներկա գտնվողները հնարավորություն կունենան տեղում ծանոթանալ մի խաղի, որը հանդիսանում է հանրահայտ Գոլֆ խաղի տարատեսակ: Միջոցառման ընթացքում խաղի կազմակերպիչները կներկայացնեն խաղի էությունն ու նրա մեջ կներգրավեն միջոցառման հյուրերին: Դիսկ Գոլֆ խաղի համար նախատեսված հատուկ սկավառակները հասանելի կլինեն տեղում: Միջոցառումը կզուգակցվի հյուրասիրությամբ: Հյուրերը կստանան նաև նվերներ Դիսկ Գոլֆի պաշտոնական ներկայացուցչի լոգոտիպով: Սպասվում են այլ անակնկալներ ևս: 

Բացմանը ներկա են գտնվելու Հայաստանում Դիսկ Գոլֆ խաղի և “Իվանս Դիսկ Գոլֆ Քորս” ֆեդերացիայի հիմնադիր-տնօրեն և  բարերար Կայծակ Փալանջյանը, ՀՀ Սպորտի և Երիտասարդության նախարարության և ՀՀ դեսպանատների ներկայացուցիչներ, հյուրեր արտերկրից, ինչպես նաև Դիսկ Գոլֆ խաղի պրոֆեսիոնալ խաղացողներ և խաղով հետաքրքրված հայ երիտասարդաներ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ