07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Ո՞րն է խորհրդարանի մեղքը. Հովիկ Աբրահամյանը ԿԲ նախագահից այդպես էլ պատասխան չստացավ

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանից հետաքրքրվեց` բանկերը իրավունք ունե՞ն գյուղացիներին 30-35 տոկոսով վարկեր տրամադրել: “Կարկտահարությունից տուժած գյուղացիներն էին ասում, եթե այդպես է, հազիվ վարկը կփակեն”,-ասաց ԱԺ նախագահը:

“Մենք մեղք ունե՞նք այստեղ,-հարցրեց Աբրահամյանը,-նկատի ունեմ Ազգային ժողովը` կարո՞ղ է միջամտել, վերահսկել այդ գործառույթները”:

Արթուր Ջավադյանը ասաց, որ առեւտրային բանկերն են որոշում տոկոսադրույքները, նաեւ կան վարկային կազմակերպություններ, որոնք ավելի զուսպ վարկեր են տրամադրում. “Դրանք միջազգային կառույցների դուստր ձեռնարկություններ են”: 

Ջավադյանի խոսքով` Կենտրոնական բանկը, իհարկե, վերահսկողություն սահմանում է, բայց այնպիսի գործիք չունի որ վարկավորման տոկոսադրույքը պարզեցնի: ԿԲ-ն նոր ծրագիր է մշակում, որպեսզի ֆիքսված տոկոսադրույք լինի:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ