Պարոն վարչապետ` Տարոնին շփոթե՞ց /վիդեո/

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընտրողների հետ հանդիպմանը մանկավարժ մի կին Երեւանի ավագանու ընտրություններում հաջողություն մաղթեց գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Միաժամանակ ցանկացավ, որ Տարոնը չհղփանա, լինի այնպես, ինչպես հիմա է: Հուզմունքից մանկավարժը Երեւանի քաղաքապետին դիմեց՝ ՛՛պարոն վարչապետով՛՛: Հավաքվածները ծափահարեցին եւ ասացին` արժանի է: Տարոն Մարգարյանի արձագանքը՝ տեսանյութում: