19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Ինսուլին է հատկացվել

ՀՀ առողջապահության նախարարությունը հանրապետության բուժհաստատություններին հատկացրել է ինսուլինի հերթական խմբաքանակը։  ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի ապրիլի 19-ի  թիվ 1090   հրամանով հաստատվել է Երևանի և մարզերի բժշկական բոլոր հաստատություններին հատկացվող ինսուլինային սրվակների բաշխացուցակը` մեկ ամսվա կտրվածքով: Այդպիսով կապահովվի շաքարային դիաբետով հիվանդներին անհրաժեշտ քանակությամբ ինսուլինով անխափան մատակարարումը։ Բուժհաստատություններն իրենց մոտ հաշվառված հիվանդներին  անհրաժեշտ քանակի ինսուլինային սրվակները պետք է  ստանան Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնից։

Նախարարությունն ինսուլին ստացող շաքարային դիաբետով հիվանդներին հորդորում է տեղերում դեղի հատկացման գործում խոչընդոտների հանդիպելու դեպքում ահազանգել թեժ գիծ` 010-52-88-72 հեռախոսահամարով։ 

Ինսուլինային սրվակների հաջորդ խմբաքանակը կհատկացվի  մինչև մայիսի 15-ը:

                                             

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ