22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Նախարարը ՛՛գոմիկներին՛՛ ՛՛Youtube՛՛ է գցելու

ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանը քաղաքապետ ընտրվելու դեպքում Կոմայգին մաքրելու է գիշերները այնտեղ հավաքվող սեռական կողմնորոշումը փոխած տղաներից:  Երիցյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այգում հավաքված միասեռականներն ու տրանսվեստիտները այլեւս չեն խանգարելու հարակից շենքերի բնակիչների քունը.

”Կարճ լուծում կա դրան: Այգին լուսավորում ենք, տեսախցիկներ ենք տեղադրում եւ այգում կատարվածը միանգամից online youtube ենք գցում: Չեղավ պահանջարկ, չեն լինի նաեւ մարմնավաճառներ: Սա առաջին լուծումներից մեկն է: Իսկ լուծում համար երկու, պետք է անպայման խնդրենք` մեր ոստիկաններին ակտիվացնեն ծառայությունը այգում եւ մեր երեւանցիները ոստիկանների հետ միասին շրջեն, որ մեր երեխաները նման բաներ չտեսնեն”:

Պարոն Երիցյանը դժվարացավ պատասխանել, թե ինչու հիմա ոստիկաններն իրենց ծառայությունը չեն ակտիվացնում եւ ինչու Տարոն Մարգարյանն այդ խնդրին ուշադրություն չի դարձնում. ”Չեմ մտածել այդ մասին, որովհետեւ արտակարգ իրավիճակների նախարար եմ եւ իմ խնդիրներն ունեմ: Ես առաջարկում եմ` ինչ կարելի է անել հետո”: 


KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ