08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Աշոտյանը 3 օրյա ուղեգրեր նվիրեց դպրոցականներին

                                                                                                                                                                                                                                                                                                                                        Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը,այսօր Հայաստանի պատմության թանգարանում պարգևներ հանձնեց “Արցախ՝ իմ սեր, իմ հպարտություն” թեմայով շարադրության մրցույթի հաղթողներին:

Արցախյան հաղթանակների 25 ամյա տոնակատարությունների շրջանակներում անցկացված այս մրցույթին մասնակցել են շուրջ 300 դպրոցականներ,որոնցից սակայն հաղթող են ճանաչվել 10-ը:

Հաղթող աշակերտների թվում կային մասնակիցներ մարզերից` Խնձորեսկից,Մեծամորից,Գավառից:

Շնորհավորելով աշակերտներին Արմեն Աշոտյանը նշեց,որ ինքը որոշ տողեր կարդալիս հուզվել է,նաև հպարտ է որ երեխաների շարադրությունների հիմքում ընկած է Արցախին տեր կանգնելու գաղափարը:

Քանի որ մասնակիցներից շատերը Արցախում չեն եղել ԿԳՆ նախարարի պաշտոնակատարը նրանց տվեց 3 օր Արցախում անցկացնելու հնարավորություն: Նա հույս հայտնեց,որ այդ օրերին ինքն էլ պաշտոնական այցով կլինի Արցախում և միասին կշրջեն պատմական վայրերով:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ