19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

“Արյունոտ սպանությունը”` “Google Maps”-ի օգնությամբ բացահայտվել է /ֆոտո/

Համացանցի օգտատերերի մոտ մեծ հետաքրքրություն է առաջացրել “Google”-ի քարտեզների ծառայության լուսանկարը, որում իբր թե պատկերված է Նիդեռլանդներում տեղի ունեցած դաժան սպանությունը: 

2009-ին Ալմեր քաղաքում արված լուսանկարում պատկերված է քաղաքային այգում գտնվող լճակի վրայի փայտե փոքրիկ տարածքը, որի վրա կանգնած մարդու մոտ են տանում “արյունոտ հետքերը”:

“Reddit” պորտալի օգտատերերը հրապարակել են այդ լուսանկարը` գաղափար անգամ չունենալով, թե ինչ է իրականում կատարվել:

Քննարկման ընթացքում բլոգերները լուսանկարում նաեւ շուն են նկատել եւ եզրակացրել, որ “արյունոտ հետքերը” պարզապես բաց գույնի փայտի վրա խոնավությունն է, որն իրենից հետո թողել է ջրից դուրս եկած շունը:

Անցյալ տարի ֆրանսիական դատարանը մերժեց բավարարել մի տղամարդու հայցը, ով “Google France” ընկերությունից փոխհատուցում էր պահանջում, քանի որ  “Street View” ծառայությունում նրան լուսանկարել էին բնական կարիքները հոգալիս:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ