26 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ոչ մարդ են, ոչ էլ կուսակցություն …

”Իրավական կողմը պահպանված է, բայց կա մարդկային կոռեկտության, բարոյականության խնդիր, ի վերջո, հինգ տարվա կառույցի անունն են վերցրել, մենք  աղմուկ չենք հանում, իրենք են հանում”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ”Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ” կուսացության նախագահ Սոս Գիմիշյանը: Նա նշեց, որ ՀԱԿ դաշինքում միշտ էլ երկու ՀԱԿ է գոյություն ունեցել և ՀԱԿԿ-ում ընդգրկվածները պետք է հաշտվեն այդ իրականության հետ: Նա կարծում է, որ ոչ մի վատ բան չկա, որ իրենք ուզում են ՀԱԿ անվան տակ դաշինք հիմնել. 

”Ինչ վատ բան ենք անում, որ ուզում ենք ՀԱԿ կուսակցության հետ չհամագործակցած կուսակցությունների հետ համագործակցել:  Անլուրջ եմ համարում մեր հասցեին հնչող  այդ  արտահայտությունները: Իրականության հետ պետք է հաշվի նստել, կա օրենքի սահմաններում ձևավորված Հայ ազգային կոնգրես կուսակցություն և կա համարյա հինգ տարի գոյություն ունեցող ՀԱԿ կուսակցությունների միավորում: Նորաստեղծ կուսակցությունը որոշեց,  որ հինգ տարվա կառույցի անունը պետք է վերցնեն իրենց կուսակցության անուն դարձնեն։ Մենք չենք աղմկում, թե ինչու եք մեր անունը վերցնել, նրանք են աղմկում, թե մեր անունից հանդես մի եկեք”:

Պատասխանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին` Գիմիշյանն ասաց.

Ինչ լավ է, որ մենք մարդ ենք և կուսակցություն ենք, բա ինչ ասեն այն կուսակցությունները, որոնք ոչ մարդ են, ոչ էլ կուսակցություն: Եթե մենք փոքր ենք, ապա տրամաբանական է, որ կկորչենք քաղաքական դաշտում, ինչու են այդքան աղմկում”: Հիշեցնենք, որ երեկ Լևոն Զուրաբյանն, անդրադառնալով ՀԱԿ նախկին անդամների կեղծ հայտարարություններին, ասել էր, որ դրանք ”մարդ-կուսակցություններ” են և նրանց լուրջ չեն վերաբերում: Նշենք, որ այդ մարդ-կուսակցությունները տարիներ շարունակ եղել են ՀԱԿ-ի մասը կազմող կուսակցությունների թվում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ