09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2013

Հայոց ցեղասպանությունը արդարացում չի կարող ունենալ. ՌԴ դեսպան /վիդեո/

“Այսօր մենք դեսպանատան բոլոր աշխատակիցներով եկել ենք այստեղ մեր հանգանքի տուրքը մատուցելու այն մարդկանց հիշատակին, ովքեր զոհվեցին 100 տարի առաջ Թուրքիայի բարբարոսական ձեռքով: Կանցնեն շատ տարիներ, բայց միեւնույն է, այս օրը կմնա մարդկանց հիշողության մեջ, որպեսզի երբեք չկրկնվի նման ողբերգությունը: Մենք այսօր գլուխ ենք խոնարհում Թուրքիայում բարբարոսական հանցագործության անմեղ զոհերի հիշատակի առջեւ, միշտ կհիշենք եւ […]

Բոստոնի պայթյունների առնչությամբ հայկական կապի մասին կեղծ մեղադրանքը պետք է դատապարտվի

Անցյալ շաբաթ Բոստոնի մարաթոնի բարբարոսական պայթյունների առնչությամբ շատ անպատասխան հարցեր են մնում: Հաստատված փաստերի բացակայության պայմաններում դժվար է հիմնավորված եզրակացության հանգել եւ գտնել Ցարնաեւ եղբայրների (Թամերլան, 26 տարեկան  եւ Ջոխար, 19 տարեկան) արյունահեղ գործողությունների շարժառիթը: Հետաքրքիր է նշել, որ Թամերլանը կրում է 14-րդ դարի միջինասիական արյունարբու զորապետի (Լենկթեմուրի) անունը, որը հողին է հավասարեցրել ամբողջ քաղաքներ […]

Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչումն ընդամենը ժամանակի հարց է. Ա. Դարբինյան

Ամերիկայի Հայկական Համագումարի Տարածարջանային տնօրեն Արմինա Դարբինյանը ուղերձ է հղել Մեծ Եղեռնի 98-րդ տարելիցի կապակցությամբ, որում մասնավորապես ասվում է. “Հայոց Ցեղասպանության միջազգային դատապարտման գործընթացն այլեւս անդառնալի ընթացք է ստացել: Համաշխարհային ճանաչումն ընդամենը ժամանակի հարց է: Այնուամենայնիվ, մենք պարտավոր ենք հետեւողականորեն շարունակել պայքարը ժխտողական տրամադրությունների դեմ: Սակայն ամենախելամիտ քայլը Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ այդ գործընթացին նոր որակ […]

Հանրապետության բարձրագույն իշխանությունը Ծիծեռնակաբերդում էր /վիդեո/

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ, ապրիլի 24-ի վաղ առավոտյան հարգանքի տուրք մատուցեց Եղեռնի զոհերի հիշատակին: Հանրապետության նախագահին Ծիծեռնակաբերդ այցելելիս ուղեկցել են Ազգային ժողովի նախագահ  Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, կառավարության անդամներ, պատգամավորներ: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն մատուցել է սգո ծես` նվիրված Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության մեկուկես […]

Ցեղասպանությունը վերապրած 15 երևանաբնականերին

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչությունն այցելություններ է կազմակերպել ցեղասպանությունը վերապրած բոլոր երևանաբնակներին:   “Այսօր մայրաքաղաքում ցեղասպանությունը վերապրած 15 քաղաքացի է ապրում: Քաղաքապետի կողմից նրանց նկատմամբ ուշադրությունը մշտական բնույթ է կրում: Ապրիլի 24-ին ընդառաջ, վարչության կողմից ցեղասպանությունը վերապրածներին այցելություններն ու օժանդակությունը ավանդական է դարձել: Տարվա ընթացքում, իհարկե, այլ առիթներով էլ […]

www.houshamadyan.org` Բեռլինում հավաքագրում են Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշերը

“Մենք հավաքագրում ենք Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշերը` կորսված հայրենիքի մասին: Ցանկացած լուսանկար, փաստաթուղթ, նամականի, ձայնագրություն, ինչպես նաեւ կենցաղային իր, որն առնչվում է Արեւմտյան Հայաստանի հետ, որը պատմում է հայկական գյուղի ու քաղաքի մասին, անգնահատելի արժեք է ներկայացնում օսմանյան պատմագրության համար“,-այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է “Հուշամատյան“ կազմակերպության ղեկավար, հայազգի Էլքե Հարթմանը:  “Հուշամատյան“ կազմակերպության […]

Իսրայելի Կնեսետը քննարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Նախօերին Իսրայելի Կնեսետում կայացած նիստին քննարկվել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Նիստին մասնակցել են նաեւ Իսրայելի Հայ Դատի հանձնախմբի մասնակիցներ, հաղորդում է “Asbarez.com”-ը: Քննարկման ավարտին լիագումար նիստը որոշել է քննարկումը շարունակել խորհրդարանական հանձնախմբերից մեկի շրջանակներում, որը հավանաբար կլինի կրթական կամ մշակութային հարցերի հանձնախումբը:  Իսրայելի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Ժորժետ Ավագյանը հայտնել է, որ Կնեսետի լիագումար […]

Մինչ այժմ տասնամյակներ տարված պայքարը տվել է իր որոշակի արդյունքները

Հայոց դեմ կատարված Ցեղասպանության 98-րդ տարելիցին, ողջ հայությունը՝ Հայաստանի Հանրապետությունից ի սփյուռս աշխարհի, կրկին ոգեկոչում է իր բյուրավոր նահատակների անմոռաց հիշատակը եւ բողոքի ձայնն է բարձրացնում, պահանջելով որ աշխարհը դատապարտի մարդկության դեմ կատարված՝ 20–րդ դարի առաջին ցեղասպանությունը եւ  հանուն արդարության թույլ չտալ, ոճրագործները մնան անպատիժ, իսկ ցեղասպանության իրավահաջորդները՝ անհատույց: Եվրոպայի Հայերի Համագումարը հայության բոլոր բեկորների […]

Հայաստանը կշարունակի օժանդակությունն Աֆղանստանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատմանը

Ապրիլի 23-ին Բրյուսելում տեղի ունեցավ Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերին մասնակցող երկրների ԱԳ նախարարների հանդիպումը, որին մասնակցում էր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:   Աֆղանստանում տիրող իրավիճակին եւ միջազգային հանրության անելիքներին նվիրված հանդիպմանը մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ եւ Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերին մասնակցող շուրջ հինգ տասնյակ երկրների ԱԳ նախարարներ: Ելույթ ունենալով հանդիպմանը` Հայաստանի արտաքին քաղաքական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված