09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2013

Ոստիկանների խտրական վերաբերմունքը Ծիծեռնակաբերդում

Մարզահամերգային համալիրի տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանները խտրական վերաբերմունք են ցուցաբերում Ծիծեռնակաբերդ այցելողների նկատմամբ: Henaran.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մասնավորապես թույլատրվում է ավտոմեքենաներով տարածք մտնել միայն իրենց ծանոթ ավտոմեքենաներին: Ոստիկանները փակել են նաեւ մարզահամերգային համալիր տանող աստիճանները եւ այստեղից էլ ոմանք հատուկ թույլտվություն ունեն անցնելու: Ծառայության մեջ գտնվող ոստիկաններն անգամ լրագրողներին են իրենց քմահաճությամբ թույլատրում անցնել […]

ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքը ճանաչել է ԼՂ անկախությունը

ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքը դարձավ առաջին քաղաքը Կալիֆորնիայում, որը ճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ֆրեզնոյի քաղաքային խորհուրդը բանաձեւ է ընդունել, որով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչում է էթնիկապես եւ պատմականորեն հայկական տարածք` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Ինչպես նաեւ, սույն բանաձեւը կոչ է անում Կալիֆորնիայի օրենսդիր մարմնին ճանաչումը ձեւակերպել պաշտոնապես: Միացյալ Նահանգներում Լեռնային Ղարաբաղի մշտական ենրկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը իր […]

Այսօր հայկական առաջին ռեքվիեմի պրեմիերան է. Առավոտ

Աստծո բարեհաճությունն է, որ Հայոց եղեռնի 100-րդ տարելիցի շեմին հայերս ունեցանք մի այնպիսի գործ, որն իսկապես դիվանագիտական նախաձեռնություն արժե: Խոսքը Տիգրան Մանսուրյանի Հայոց ցեղասպանությանը նվիրված ռեքվիեմին է վերաբերվում: Այսօր հայկական առաջին ռեքվիեմի պրեմիերան է:  Թերթի հետ զրույցում Տիգրան Մանսուրյանը նշել է, որ ռեքվիեմ գրելու միտքը վաղուց է զբաղեցրել իրեն եւ արժեցել իր կյանքի 10 տարին: […]

”Բավարիան” վրեժը լուծեց

Երեկ կայացավ Եվրոպայի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպումը: Սեփական հարկի տակ գերմանական ”Բավարիան” ընդունեց իսպանական ”Բարսելոնային”: Գերմանացիները չորս անպատասխան գնդակ ուղարկեցին կապտանռնագույնների դարպասը: Գոլերի հեղինակներ դարձան Գոմեսը, Ռոբենը, իսկ դուբլ գրանցեց Մյուլերը: Նման կերպ կարելի է ասել, որ ”Բավարիան” ոչ միայն եզրափակից դուրս գալու համար մեծ հայտ ներկայացրեց, այլև լուծեց 2009 թ-ի Չեմպիոնների լիգայի վրեժը, […]

Դրամի փոխարժեքի կտրուկ արժեւորման եւ արժեզրկման վրա հսկայական գումարներ են վաստակում. Հայկական ժամանակ

ՀՀ դրամի փոխարժեքի վերջին վայրիվերումները ոչ մի տրամաբանության չեն ենթարկվում: Թերթը տեղեկացնում է, որ երեկ ՀՀ ֆոնդային բորսայում 1 դոլարի գինը իջել հասել է 412 դրամի, այն դեպքում, երբ ընդամենը երեք շաբաթ առաջ 420 դրամի սահմանագծին էր: Կենտրոնական բանկը սկզբունքորեն լռություն է պահպանում, թե որն է դրամի փոխարժեքի այսպիսի վայրիվերումների պատճառը: Դրամը արժեզրկվում է այն […]

Հայոց կաթողիկոսների հայտարարությունը

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ը և Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ը հայտարարությամբ են հանդես եկել` Թուրքիայից պահանջնելով վերադարձնել հայապատկան եկեղեցիներն ու եկեղեցապատկան տարածքները: ”2015 թ. հայ ժողովուրդը Հայաստանի Հանրապետությունում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և ի սփյուռս աշխարհի նշելու է 100-րդ տարելիցը Օսմանյան Թուրքիայի կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության: 1915 թ. ցեղասպանությանը զոհ գնացին ավելի քան մեկուկես […]

Րաֆֆին Աբրահամյանենց “դաչայում” է եղել. Հրապարակ

Որքան էլ Արա Աբրահամյանը ժխտում է, թե ինքը չէ Րաֆֆի Հովհաննիսյանի մոսկովյան այցի մենեջերը, այնուհանդերձ, վերջինիս մոտ կանգնած թերթի աղբյուրը պնդում է, որ նա է հրավիրել Րաֆֆուն միտինգի հաջորդ օրը լինել իր հյուրը Մոսկվայում: Րաֆֆի Հովհաննիսյանին եւ նրա ընտանիքի անդամներին դիմավորել է Համլետ Ղուշչյանը, ուղեկցել Աբրահամյանի Բարբիխայում գտնվող տուն: Թերթը հիշեցնում է, որ այս դաչաներում […]

ԲՀԿ-ի շտաբներում հրաժարվում են աշխատել. Հրապարակ

Վերջին շրջանում բավականին լուրջ զրույցներ են տեղի ունեցել ՀՀԿ շտաբային պատասխանատուների եւ ԲՀԿ ավագանիներից ոմանց միջեւ: ՀՀԿ-ն ավագանու ԲՀԿ անդամներին մեղադրել է իրենց արածները սեփականաշնորհելու եւ ընտրողներին մոլորության մեջ գցելու համար: Միեւնույն ժամանակ Ծառուկյանին զեկուցվել է, որ ԲՀԿ-ն անչափ էկզոտիկ մոտեցում է դրսեւորում թաղերի ու փողոցների այն հատվածներում, որոնք ԲՀԿ-ին են ձայն տալու ասֆալտապատում եւ […]

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել ողջ հայությանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր`ապրիլի 24 ին եղեռնից զոհերի հիշատակը հավերժացնող օրը ուղերձ է հղել ողջ հայությանը: Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք գլուխ ենք խոնարհում մեր անմեղ նահատակների հիշատակի առջև: Նահատակներ, որոնց մեծ մասը նույնիսկ շիրիմ չունեցավ: Տարածաշրջանի բնիկ և հնագույն ժողովուրդներից մեկը բնաջնջվեց իր տանը և բռնագաղթի ճանապարհին: Տարածաշրջանի բնիկ և հնագույն ժողովուրդներից մեկը 20-րդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված