ԲՀԿ-ի շտաբներում հրաժարվում են աշխատել. Հրապարակ
Վերջին շրջանում բավականին լուրջ զրույցներ են տեղի ունեցել ՀՀԿ շտաբային պատասխանատուների եւ ԲՀԿ ավագանիներից ոմանց միջեւ: ՀՀԿ-ն ավագանու ԲՀԿ անդամներին մեղադրել է իրենց արածները սեփականաշնորհելու եւ ընտրողներին մոլորության մեջ գցելու համար:
Միեւնույն ժամանակ Ծառուկյանին զեկուցվել է, որ ԲՀԿ-ն անչափ էկզոտիկ մոտեցում է դրսեւորում թաղերի ու փողոցների այն հատվածներում, որոնք ԲՀԿ-ին են ձայն տալու ասֆալտապատում եւ լույս են քաշում: Իսկ այն տեղերում, որոնք ՀՀԿ-ինն ու ուրիշներինն են, ոչինչ չենմ անում:
Արդյունքում մի քանի մետրանոց փողոցը լուսավորվում է Պլըպուղու կարկատած շորերի հանգույն: Ժողովուրդն էլ չարանում է ԲՀԿ-ի հանդեպ: Այս մոտեցումը Ծառուկյանն անընդունելի է համարել: Այլ խնդիրներ էլ են առաջացել:
Մի շարք շտաբներում անկումային տրամադրություններ են, իսկ Արաբկիրում բանը հասել է նրան, որ շտաբը կիսվել է երկու մասի: Դժգոհ մասը հրաժարվել է աշխատել եւ խնդիրները ոչ միայն քաղաքական են, այլեւ փողային: Արաբկիրի ԲՀԿ թերթի աղբյուրները կարծում են, որ “էս հարցերը մենակ Ծառուկյանը կարա լուծի”: