05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Դրամի փոխարժեքի կտրուկ արժեւորման եւ արժեզրկման վրա հսկայական գումարներ են վաստակում. Հայկական ժամանակ

ՀՀ դրամի փոխարժեքի վերջին վայրիվերումները ոչ մի տրամաբանության չեն ենթարկվում: Թերթը տեղեկացնում է, որ երեկ ՀՀ ֆոնդային բորսայում 1 դոլարի գինը իջել հասել է 412 դրամի, այն դեպքում, երբ ընդամենը երեք շաբաթ առաջ 420 դրամի սահմանագծին էր: Կենտրոնական բանկը սկզբունքորեն լռություն է պահպանում, թե որն է դրամի փոխարժեքի այսպիսի վայրիվերումների պատճառը:

Դրամը արժեզրկվում է այն ժամանակ, երբ դասական կանոնների համաձայն` պետք է արժեվորվեր եւ արժեվորվում է այն ժամանակ, երբ պետք է արժեզրկվեր:

Բանկային համակարգից արդեն իսկ կասկածներ են հնչում, որ մեր ֆինանսական շուկայում հայտնվել են մեկ կամ մի քանի խոշոր խաղացողներ, որոնք դրամի փոխարժեքի կտրուկ արժեւորման եւ արժեզրկման վրա հսկայական գումարներ են վաստակում:

Հենց վերջիններս էլ որոշում են դրամի փոխարժեքը: Որքանով են այս կասկածները հիմնավոր, առայժմ դժվար է ասել, բայց կա եւս մի օրինաչափություն, դրամի փոխարժեքի տատանումները նույնական են եղել առնվազն վերջին երկու ընտրությունների շրջանում: Ընտրություններից մի քանի օր հետո դրամը սկսել է կտրուկ արժեզրկվել, ինչը խոսում է ընտրությունների ժամանակ ֆինանսական խոշոր շարժերի մասին: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ