06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչումն ընդամենը ժամանակի հարց է. Ա. Դարբինյան

Ամերիկայի Հայկական Համագումարի Տարածարջանային տնօրեն Արմինա Դարբինյանը ուղերձ է հղել Մեծ Եղեռնի 98-րդ տարելիցի կապակցությամբ, որում մասնավորապես ասվում է.
 
“Հայոց Ցեղասպանության միջազգային դատապարտման գործընթացն այլեւս անդառնալի ընթացք է ստացել: Համաշխարհային ճանաչումն ընդամենը ժամանակի հարց է: Այնուամենայնիվ, մենք պարտավոր ենք հետեւողականորեն շարունակել պայքարը ժխտողական տրամադրությունների դեմ: Սակայն ամենախելամիտ քայլը Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ այդ գործընթացին նոր որակ հաղորդելն է, ընդ որում` եւ բովանդակային, եւ մեթոդաբանական առումով: Այսինքն, Ցեղասպանության անհերքելի փաստը զուտ ընդունելու պահանջից անցնել պահանջատիրության եւ հատուցման խնդիրներին, իսկ ԱՄՆ հերթական նախագահից “Ցեղասպանություն” բառը արտասանելու պահանջից անցնել միջազգային համապատասխան ատյանների կողմից իրավական գնահատականների հնչեցմանը”:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ