06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Իսրայելի Կնեսետը քննարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Նախօերին Իսրայելի Կնեսետում կայացած նիստին քննարկվել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Նիստին մասնակցել են նաեւ Իսրայելի Հայ Դատի հանձնախմբի մասնակիցներ, հաղորդում է “Asbarez.com”-ը:

Քննարկման ավարտին լիագումար նիստը որոշել է քննարկումը շարունակել խորհրդարանական հանձնախմբերից մեկի շրջանակներում, որը հավանաբար կլինի կրթական կամ մշակութային հարցերի հանձնախումբը: 

Իսրայելի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Ժորժետ Ավագյանը հայտնել է, որ Կնեսետի լիագումար նիստին մասնակցած պատվիրակությունը բաղկացած էր 15 հոգուց, որոնց թվում է եղել նաեւ Երուսաղեմի հայոց  պատրիարքարանի ներկայացուցիչ Արիս արքեպիսկոպոս Շիրմանյանը: 

Քննարկման ընթացքում “Մերեց” կուսակցության պատգամավոր Զահավա Կալոն հայտարարել է, որ Իսրայելը պետք է հետեւի Հայոց ցեղասպանությունը ճանաչած 27 երկրների օրինակին, եւ որ Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավվելու նպատակով օրերս սկսած բանակցությունները չպետք է խանգարեն ցեղասպանության ճանաչմանը: Իշխող կուսակցության պատգամավոր Ռուվեն Ռիվլին էլ շեշտել է, որ Թուրքիան կշարունակի մնալ Իսրայելի դաշնակիցը, սակայն այդ փաստը չի կարող արդարացնել այլ ժողովրդի դժբախտության անտեսումը: “Իբրեւ նման արհավիրք տեսած ժողովուրդ, ինձ համար անբացատրելի կմնա Հայոց ցեղասպանության անտեսումը”,-նշել է նա:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ