23 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

www.houshamadyan.org` Բեռլինում հավաքագրում են Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշերը

“Մենք հավաքագրում ենք Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշերը` կորսված հայրենիքի մասին: Ցանկացած լուսանկար, փաստաթուղթ, նամականի, ձայնագրություն, ինչպես նաեւ կենցաղային իր, որն առնչվում է Արեւմտյան Հայաստանի հետ, որը պատմում է հայկական գյուղի ու քաղաքի մասին, անգնահատելի արժեք է ներկայացնում օսմանյան պատմագրության համար“,-այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է “Հուշամատյան“ կազմակերպության ղեկավար, հայազգի Էլքե Հարթմանը: 

“Հուշամատյան“ կազմակերպության գրասենյակը գտնվում է Բեռլինում: Համանուն կայքում (www.houshamadyan.org) տեղադրվում են արդեն հավաքագրված ու թվայնացված փաստերը:

Ինչպես նշում է Հարթմանը` իրենք գրեթե ամեն օր ստանում են նոր լուսանկարներ ու նամակներ:”Մենք ցանկանում ենք հիշելու եւ վերականգնելու գաղափարը փոխանցել ժամանակի սերունդներին: Այսօրվա ինտերնետային միջոցները հնարավորություն են տալիս նաեւ հավաքագրված նյութերը հասանելի դարձնել ողջ աշխարհին“,-ասել է Հարթմանը: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ