10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2013

4-ամյա երեխան սպանել է ընկերոջը

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում 4-ամյա երեխան հրացանից կրակել է հարեւանին` իր 6-ամյա ընկեր Բրենդոն Հոլտին, հաղորդում է “Associated Press”-ը: Դեպքը տեղի է ունեցել Թոմս-Ռիվըր քաղաքում: Երեխաները միասին խաղալիս են եղել բակում: Հանկարծ 4-ամյա տղան մտել է տուն եւ իր հետ դուրս բերել հրացանը, որը պատահմամբ կրակել է: Երեխայի ծնողները փրկարար ծառայություն են կանչել: Բրեդնոը վիրավորվել […]

“Ինչու ոստիկանը անասնական դաժանությամբ` շակալի նման հարձակվեց …”

“Ժառանգություն’’ կուսակցության փոխնախագահ, Երևանի ավագանու ընտրություններում ”Բարև Երևան” դաշինքի ցուցակի առաջին համար Արմեն Մարտիրոսյանն արդեն իրեն լավ է զգում, սակայն չգիտի` ինչ վնասվածք է ստացել, քիթը ջարդվել է, թե ոչ: Այս մասին Մարտիրոսյանն ասաց Henaran.am-ի հետ զրույցում: Հիշեցնենք, ապրիլի 9-ին ոստիկանների եւ Մարտիրոսյանի բախման արդյունքում նախկին պատգամավորը վնասվածք էր ստացել քթի շրջանում`բերման էր ենթարկվել ոստիկանություն, […]

Դժբախտ պատահար ՌԴ-ում.զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ կան /վիդեո/

ՌԴ Իվանովոյի մարզի Բոլդինո գյուղի մոտ բախվել են բեռնատարը, “ГАЗель”-ը, “Volvo” եւ “Mitsubishi Pajero” ավտոմեքենաները, հաղորդում է “РИА Новости”-ն: Զոհվել են միկրավտոբուսի վարորդը, 5 ուղեւորներ, “Mitsubishi”-ի վարորդը եւ ուղեւորը:  Մոսկվայից Իվանովո ուղեւորվող միկրոավտոբուսի գազի բալոնը պայթել է, ինչի հետեւանքով էլ այրվել են 3 մեքենաները: Զոհերից 2-ը Հայաստանի քաղաքացիներ են, որոնք միկրավտոբուսի մյուս ուղեւորների հետ Իվանովո են ուղեւորվելիս […]

Րաֆֆու արարքը` քրեական հոդվածո՞վ

Քրեական իրավունքի մասնագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Դավիթ Թումասյանը Henaran.am-ի հետ զրույցում անդրադարձավ Րաֆֆի Հովհաննիսյանի գործողությունների իրավական գնահատականին: Թե որքանով է օրինական “Ժառանգության” առաջնորդի քայլերը` Դ. Թումասյանը ասաց, որ դժվար է միանգամից եւ միանշանակ պատասխանելը: “Բայց վերլուծելով վերջին օրերի հրապարակումները, համադրելով փաստերի ու հանգամանքների հետ, կարելի է ասել, որ առկա են քրեաիրավական վերլուծություն պահանջող որոշ […]

Րաֆֆի, կամ տեր ես, կամ` տերտեր…

”Նախախորհրդարանի” ներկայացուցիչ Տիգրան Խզմալյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. ”Փետրվարի 20-ին ես այս գրառումն եմ արել էջիս, վերնագրելով այն ”Րաֆֆու կայծերն ու խայծերը”: Վերջում երկընտրանք էի կանխատեսել` կա՛մ Րաֆֆին իրեն կդրսեւորի իբրեւ իր խոսքի ու ազգի քվեարկության տեր, կա՛մ նա կվերածվի մեր պատմության հերթական քարոզ, ժամ ու պատարագ անող ”տերտերի”: Այսօր որոշեցի վերատպել այդ հոդվածը առանց […]

Պոլսո պատրիարքարանն անտեսեց հայ համայնքի կրոնական կարիքները

Պոլսո Հայոց պատրիարքարանը վշտացրեց բազմաթիվ հայերի Թուրքիայում եւ ամբողջ աշխարհում, երբ չկարողացավ Զատկի տոնի առթիվ հոգեւորական ուղարկել Տիգրանակերտում (Դիարբեքիր) վերջերս վերանորոգված Սուրբ Կիրակոս եկեղեցում Սուրբ պատարագ մատուցելու համար: Սուրբ Կիրակոսը սովորական հայկական եկեղեցի չէ. այն իր յոթ խորաններով եւ երեք հազար հավատացյալներ ընդունելու կարողությամբ Մերձավոր Արեւելքի ամենամեծ քրիստոնեական եկեղեցին է: Եկեղեցու զանգակատունն ավերվել է 1915 […]

Տիգրանի սպանությունից հետո բերման ենթարկվեցին ընկերները. Հայկական ժամանակ

Երեկ Ժամը 15:30-ին Երևանի Տերյան և Կորյուն փողոցների խաչմերուկում`”Ցիտադել” բիզնես կենտրոնի մոտ տեղի ունեցած դանակահարության հետևանքով մահացել 19-ամյա Տիգրան Հայրապետյանը: Նա մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Փաստի առթիվ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Թերթի տեղեկություններով` ոստիկանության կենտրոնի բաժին են բերվել սպանվածի ընկերներից շատերը, այդ թվում անչափահասներ, որոնք ժամեր շարունակ անց […]

Ալիեւին “վտարել են” Մեխիկոյից

Մեխիկոյում գտնվող Հեյդար Ալիեւի արձանը կտեղափոխեն Ադրբեջանի դեսպանատուն: Մեքսիկական “Milenio” հեռուստաալիքի փոխանցմամբ` այդ մասին հայտնել է Միգել Իդալգո շրջանի ղեկավար Վիկտոր Հյուգո Ռոմոն: Վերջինիս խոսքով` այն վայրը, որտեղ տեղադրվել էր արձանը, հարմար չէր դրա համար: Ալիեւի արձանը Մեխիկոյի գլխավոր զբոսայգիներից մեկում տեղադրվեց 2012-ի օգոստոսին, ինչը քաղաքի բնակիչների դժգոհությունն առաջացրեց: Ադրբեջանը քաղաքի 2 զբոսայգիների վերակառուցման վրա 5 մլն դոլար […]

Ղեկավարո՞ւմ է, թե՞ ղեկավարվում. Առավոտ

Երեկվա խայտաբղետ իրադարձությունները դասակարգելը շատ դժվար գործ է: Մի կողմից որպես ֆոն` նախագահի երդմնակալության արարողությունը, որին, սակայն, մենք` “ոչ պաշտոնական” լրագրողներս, չհասցրինք մանրամասն հետեւել: Նյութը չափից դուրս “ոչ էքսկլյուզիվ” էր, ամեն ինչ նախապատրաստված էր ու կանխորոշված` չկային հանպատրաստից քայլեր ու իմպրովիզացիաներ: Փոխարենը իմպրովիզացիաները շատ էին ընդդիմության ճամբարում` երդում, երթ, համերգ, կրկին երթ, երեկոյան աղոթք եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված