19 Օգոստոսի, Երեքշաբթի, 2025
KFC

Դժբախտ պատահար ՌԴ-ում.զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ կան /վիդեո/

ՌԴ Իվանովոյի մարզի Բոլդինո գյուղի մոտ բախվել են բեռնատարը, “ГАЗель”-ը, “Volvo” եւ “Mitsubishi Pajero” ավտոմեքենաները, հաղորդում է “РИА Новости”-ն: Զոհվել են միկրավտոբուսի վարորդը, 5 ուղեւորներ, “Mitsubishi”-ի վարորդը եւ ուղեւորը: 

Մոսկվայից Իվանովո ուղեւորվող միկրոավտոբուսի գազի բալոնը պայթել է, ինչի հետեւանքով էլ այրվել են 3 մեքենաները: Զոհերից 2-ը Հայաստանի քաղաքացիներ են, որոնք միկրավտոբուսի մյուս ուղեւորների հետ Իվանովո են ուղեւորվելիս եղել շինարարությունում աշխատելու նպատակով:  

Իվանովոյի հայկական համայնքի ղեկավարը հայտնել է, որ հնարավոր է նրանք Գյումրիից են եղել, նրանցից մեկի հարազատները, որոնք Իվանովոյում են բնակվում, կճանաչեն դիակների ինքնությունը: Նա նշել է, որ համայնքը գումար կահավաքի դիակները հայրենիք տեղափոխելու համար:

Դիակների ինքնությունը շատ դժվար է բացահայտել, քանի որ դրանք ամբողջովին այրված են: Հնարավոր է, որ ԴՆԹ-ի անալիզի կարիք լինի:

 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ