05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

“Ինչու ոստիկանը անասնական դաժանությամբ` շակալի նման հարձակվեց …”

“Ժառանգություն’’ կուսակցության փոխնախագահ, Երևանի ավագանու ընտրություններում ”Բարև Երևան” դաշինքի ցուցակի առաջին համար Արմեն Մարտիրոսյանն արդեն իրեն լավ է զգում, սակայն չգիտի` ինչ վնասվածք է ստացել, քիթը ջարդվել է, թե ոչ:

Այս մասին Մարտիրոսյանն ասաց Henaran.am-ի հետ զրույցում: Հիշեցնենք, ապրիլի 9-ին ոստիկանների եւ Մարտիրոսյանի բախման արդյունքում նախկին պատգամավորը վնասվածք էր ստացել քթի շրջանում`բերման էր ենթարկվել ոստիկանություն, ապա բաց թողնվել: 

Արմեն Մարտիրոսյանն այս պահին տանն է, այսօր բժշկական հետազոտման կգնա: Մարտիրոսյանը նշեց, որ անպայման գնալու է Արաբկիրի ոստիկանության բաժանմունք, որտեղ հարցաքննության է հրավիրվել: Հարցին` տեղյակ է` ինչու երեկ իրեն բերման ենթարկեցին, նա արձագանքեց. 

”Ինչու են տարել, դա գիտեմ, բայց ինչու է այսպես դաժանաբար իրեն պահում ոստիկանը, շակալի նման խմբով հարձակվում ու անասնական դաժանություն ցուցաբերում, այ դա արդեն չգիտեմ”: Նախկին պատգամավորը չպնդեց, որ իր նկատմամբ սադրանք է եղել, սակայն շեշտեց. ”Ոչինչ չեմ բացառում, մեր երկրում ամեն ինչ էլ հնարավոր է”:

Պատասխանելով մեղադրանքներին, որ իր ագրեսիվությունն է եղել  ոստիկանության հետ բախման պատճառը, ասաց. ”Ես ոնց եմ ագրեսիվ եղել, ես ոչ խփել եմ, ոչ բան եմ արել, ետ ոնց եմ ագրեսիվ: Սովորական, խաղաղ իմ բողոքն անող մարդ եմ եղել”:

Արդյոք չի զղջացել, որ 2008-ի մարտի 1-ին ոստիկանին պաշտպանելու հետեւանքով դանակահարվեց: Արմեն Մարտիրոսյանը հարցը բարդ համարեց ու հիշեցրեց, որ երրորդ միջադեպն է, երբ բախվում է ոստիկանների հետ: 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ