16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

4-ամյա երեխան սպանել է ընկերոջը

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում 4-ամյա երեխան հրացանից կրակել է հարեւանին` իր 6-ամյա ընկեր Բրենդոն Հոլտին, հաղորդում է “Associated Press”-ը:

Դեպքը տեղի է ունեցել Թոմս-Ռիվըր քաղաքում: Երեխաները միասին խաղալիս են եղել բակում: Հանկարծ 4-ամյա տղան մտել է տուն եւ իր հետ դուրս բերել հրացանը, որը պատահմամբ կրակել է: Երեխայի ծնողները փրկարար ծառայություն են կանչել: Բրեդնոը վիրավորվել է գլխից եւ մահացել հիվանդանոցում: 

Առայժմ դեպքի առնչությամբ որեւէ մեղադրանք չի ներկայացվել: Ոստիկանությունը փորձում է պարզել` ինչպես 4-ամյա երեխան կարող էր այդքան հեշտությամբ վերցնել լիցքավորված հրացանը: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ