08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 8, 2013

Այո, Երեւանը Ստալինգրադը չէ

Երևանի ավագանու ընտրությունների մեկնարկը երեկ աչքի ընկավ մի շարք հայտարարություններով, մասնավորապես, ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը իր ելույթում նշել էր, որ իրենք չեն պատրաստվում կրծքով պաշտպանել Երևանը` այն համեմատելով Ստալինինգրադի հետ : Այս առիթով մեկնաբանություններ ստացանք ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանից. -Ես կմիանամ իմ գործընկերուհու կարծիքին և միտքս արտահայտելու համար, որպես բացառություն,  կօգտագործեմ այն բառամթերքը, որը երբեմն գործածում […]

Այդ դեպքում քաղաքապետ կդառնա ոչ իշխանական թեկնածուն

՛՛Այս ընտրությունների ինտրիգն այն է, որ բոլոր ուժերը հավասարազոր են: Եթե ոչ իշխանական ուժերը վերահսկեն ընտրությունների ընթացքը, կկարողանան միասին ավելի շատ ձայներ հավաքել, քան իշխանության թեկնածուն և այդ դեպքում քաղաքապետ կդառնա ոչ իշխանության ներկայացուցիչը՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Նա նշեց, որ այս ընտրություններում իր առանձնակի դերը կունենա ՀԱԿ-ը, որը ձերբազատվել է […]

“Louis Viutton”-ն այսուհետ օծանելիք կարտադրի

“Louis Viutton” դիզայներական տունը պաշտոնապես հայտարարել է սեփական օծանելիքի թողարկման մասին, հայտնում է “The International Business Time” կայքը: “Louis Viutton” օծանելիքը կպատրաստվի այնպիսի հայտնի ֆրանսիացի պարֆյումերի կողմից, ինչպիսին է Ժակ Կավալիե-Բերտրուն: Վերջինս օծանելիք է ստեղծել այնպիսի հայտնի դիզայներական տների համար, ինչպիսիք են “Issey Miyake”-ը, “Christian Dior”-ը եւ “Jean Paul Gaultier”-ն: Բերտրուն համարվում է երրորդ սերնդի […]

Ժաննա Ֆրիսկեի առաջնեկը ծնվել է /ֆոտո/

Ռուսական շոու-բիզնեսի վառ աստղերից մեկը` Ժաննա Ֆրիսկեն, մայր է դարձել: Երգչուհու առաջնեկը ծնվել է Մայամիի կլինիկաներից մեկում` գրեթե 4 կգ քաշով: Ժաննան եւ նրա փոքրիկը, որին Պլատոն են անվանել, իրենց հրաշալի են զգում եւ շրջապատված են հարազատներով: Երգչուհին իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է ծննդաբերությունից անմիջապես հետո արված լուսանկարը, որում երեւում է` ինչպես են Ժաննան եւ նրա երեխայի հայրը` Դմիտրի […]

3-ամյա երեխան կախվել է պատշգամբից

Ապրիլի 8-ին, ժամը 00.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 25 շենքի 2-րդ հարկի պատշգամբից անչափահաս երեխա է կախվել, հնարավոր է ցած ընկնի. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները պատուհանով մտել են թիվ 7 բնակարան, որտեղ 2010 թ. ծնված Վ. Բաբայանին միայնակ են գտել:   Հրշեջ-փրկարարները երեխային […]

Տարոնը քաղաքի հայրն է` հոր պես նայի /վիդեո/

Գրականագետ Դավիթ Գասպարյանը կարծում է, որ մայիսի 5-ին Երևանի քաղաքապետ կվերընտրվի Տարոն Մարգարյանը: Այս մասին գրականագետն ասաց Henaran.am-ի հետ զրույցում: ”Իմ ցանկությունն է դա, Մարգարյանը փորձված է, նրա թիկունքում կա աշխատանք, ”Ավան” թաղամասի բարեկարգումը, բարելավումը”,-ասաց նա: Գրականագետը, սակայն, խորհուրդ է տալիս Մարգարյանին լինել ավելի ուժեղ ու համարձակ: ”Կուզեմ, որ ավելի ուժեղ ու համաձակ լինի, հսկի […]

Հանրապետականները բացատրություն են պահանջում Բեյոնսեից /ֆոտո/

Ամերիկյան Հանրապետական կուսակցության կոնգրեսականները հայց են ուղարկել ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվներրի վերահսկողության բաժին` պահանջելով բացատրել երգչուհի Բեյոնսեի եւ նրա ամուսնու` Ջեյ Զիի Կուբա կատարած այցի նպատակը, հաղորդում է “РИА Новости”-ն: Աստղային զույգը Կուբա է մեկնել հարսանիքի հնգամյակը նշելու համար: Չնայած հայտնի զույգը չէր բարձրաձայնել իր այցի մասին, սակայն տեղի մամուլը նրանց մասին հրապարակումներ է […]

Գագոն Րաֆֆու կողքին /վիդեո/

“Օրինաց երկիր” խմբակցության նախկին պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը “Բարեւ Երեւան” դաշինքի համամասնական ցուցակի 5-րդ հորիզոնականում է: Նա  այժմ “Ժառանգություն” կուսակցության անդամ է: Գագիկ Բաղդասարյանը Henaran.am-ի հետ զրույցում չցանկացավ անդրադառնալ իր նախկին կարգավիճակին`միայն նշեց, որ այժմ նոր կարգավիճակ է, Նոր Հայաստան: Ավագանու անդամի թեկնածուն նշեց, որ “Բարեւ Երեւանի” նախընտրական ծրագիրը մրցունակ է, բայց չի կարող առայժմ անդրադառնալ […]

Նախագահը կկատարի իր երդումը, սակայն դա չի փարատի ընտրությունների արդյունքների նկատմամբ հանրության կասկածը

Վարդան Օսկանյանի ելույթը “Բարգավաճ Հայաստան”  կուսակցության՝ Երևանի ավագանու ընտրությունների ընտրարշավի մեկնարկային հավաքի ժամանակ, 7-ը ապրիլի, 2013թ. Հարգելի գործընկերներ, Մայիսի 5-ին “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին: Մենք կմասնակցենք հաղթելու վճռականությամբ և դրանով իսկ սկիզբ կդնենք երկրում առավել խորքային փոփոխությունների համար: Այս ընտրությունները խիստ կարևոր են: Ֆորմալ իմաստով քաղաքային ընտրություններ են, բայց ըստ էության՝ համապետական՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի