08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 8, 2013

Զոհրաբի վթարի փաստով` քրգործ է հարուցվել

Ըստ Հայաստանի ոստիկանության հաղորդագրության, քերական գործ է հարուցվել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանի վթարի փաստի առիթով: “Նախկինում հայտնել էինք, որ ապրիլի 4-ին, ժամը 23.30-ին, “Չերի” մակնիշի ավտոմեքենան Երեւանի Հրաչյա Քոչարի փողոցի թիվ 198 տան դիմաց բախվել էր “Օպել Վեկտրա” մակնիշի ավտոմեքենայի: Պատահարի հետեւանքով “Չերի”-ի վարորդը, ուղեւորը, “Օպել Վեկտրա”-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել […]

Խնդիրը ինքն է

“Հայաստանում շաքարավազի միակ ներկրողը “ԱլեքսԳրիգ” ընկերությունը չէ”,-ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Նա նշեց , որ բացի “ԱլեքսԳրիգից” Հայաստան շաքարավազ են ներկրում ևս 5 ընկերություններ. ” Պարզապես “ԱլեքսԳրիգ” ընկերությունը բավականին մեծ ներդրումներ է արել այս ասպարեզում, այդ պատճառով էլ Հայաստան մտնող շաքարավազի 99 տոկոսը այս ընկերությունն է ներկրում: Նորից եմ […]

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կմասնակցի նախագահի երդմնակալության արարողությանը

Ապրիլի 8-ին Հայաստան կայցելի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Վաղը` ապրիլի 9-ին, Նիկոլայ Բորդյուժան կմասնակցի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը:    ՀԱՊԿ Ինստիտուտի հայաստանյան ազգային ներկայացուցչություն

Բարի հաճախորդներին արգելել են համբուրվել

Ավստրիական Ինսբրուկ քաղաքի բարերից մեկի սեփականատերն արգելել է բարի հաճախորդներին համբուրվել: Բարի մուտքի մոտ համապատասխան ցուցատախտակ է փակցվել: Սեփականատիրոջ կարծիքով` սիրահարների քնքշանքները շփոթեցնում են այն մարդկանց, ովքեր գալիս են խմելու, ինչպես նաեւ բարի աշխատակազմին եւ օտարերկրացի զբոսաշրջիկներին, որոնց համար իբր թե տհաճ է դիտել ռոմանտիկ տեսարաններն ավստրիացիների մասնակցությամբ: Իսկ թե արդյոք օտարերկրացիներին թույլատրվում է համբուրվել, նա […]

Է, Օսկանյան, Օսկանյան … նման դեպքերում կարծիք չունի

Դեռեւս պարզ չի “Բարագավաճ Հայաստան” կուսակցության պատգամավորները մասնակցելու են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալությանը թե ոչ: Նրանք խուսափում են նաեւ ասել, թե Ազգային ժողովի հատուկ նիստին ներկա կլինի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Այս հարցերի պատասխանները մի քանի լրագրողներ փորձեցին ստանալ Երեւանի ավագանու ընտրություններում  ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանից:“Վաղը կերեւա”,-ասաց նա եւ շտապ հեռացավ: Իսկ ինչպե՞ս […]

Հո, բոստան չի, ախպերավարի բաժանեն

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը կարծում է, որ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է կարողանար այնպիսի քաղաքական մեկնարկ տալ, որով կկոնսոլիդացներ հասարակությանը: ՛՛՛՛Ազատության հրապարակում պետք է կարողանար մեծ զանգված հավաքել ու մի քիչ ավելի տեսանելի չլիներ այդ պաշտոնների ցանկը՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Վերջինս նկատեց, որ և նախագահ Սերժ Սարգսյանը, և Րաֆֆի Հովհաննիսյանը ձգտում են […]

“Առաքելությունը” դժգոհ չէ Ադիբեկյանից

Համատիրությունների համակարգի վերացում, քաղաքային տրանսպորտի սպասարկումը բացառապես քաղաքապետարանի կողմից, մետրոպոլիտենի ուղեվարձի նվազեցում 50 դրամով, դպրոցականներին, ուսանողներին, թոշակառուներին` անվճար սպասարկում, մետրոպոլիտենի ցանցի աստիճանական ընդլայնում`նոր կայարանների կառուցում եւ այլն: Սրանք Երեւանի ավագանու ընտրություններում մասնակցության հայտ ներկայացրած “Առաքելություն” կուսակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթներն են: Լրագրողներին ապրիլի 8-ին ծրագիրը ներկայացրեց “Առաքելության” առաջին հորիզոնականը զբաղեցնող Մեսրոպ Առաքելյանը: Նախընտրական քարոզարշավը ղեկավարելու է  կենտրոնական […]

Ապրիլի 9-ին կթաղվի ժողովրդավարության խրտվիլակը. Աշոտ Մանուչարյան

Ապրիլի 9-ին  հայ հասարակությունը կթաղի ժողովրդավարության խրտվիլակը: Նման կարծիք ունի “Ղարաբաղ” կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը: Սակայն շարունակելով միտքը` նա պարզաբանեց, որ դիակ ասելով` ամենեւին էլ մարդկանց նկատի չունի: “Նկատի ունեմ ներկայացուցչական ժողովրդավարական խրտվիլակը: Հույս ունեմ, որ դա վաղը թաղման կենթարկվի, որովհետեւ կարող է լինել կա՛մ ներկայացուցչություն, կա՛մ ժողովրդավարություն: Պետք է հասկանանք, որ դա մեզ […]

“Femen”-ի աղջիկները մերկացել են Պուտինի առջեւ /ֆոտո/

“Femen” շարժման ակտիվիստները մերկացել են Հաննովերյան ցուցահանդեսում, հաղորդում է “Интерфакс”-ը: Աղջիկներն այս անգամ մերկացել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առջեւ, երբ վերջիններս դիտելիս են եղել “Volkswagen”-ի ցուցատախտակը: Բացի այդ, ակտիվիստներն անվայել արտահայտություններ են ճչացել անգլերենով: Աղջիկներին ձերբակալել են, սակայն թե ինչ են նրանք պահանջելիս եղել, պարզ չէ: Քաղաքական գործիչներն ընդհանրապես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի