19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Խնդիրը ինքն է

“Հայաստանում շաքարավազի միակ ներկրողը “ԱլեքսԳրիգ” ընկերությունը չէ”,-ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Նա նշեց , որ բացի “ԱլեքսԳրիգից” Հայաստան շաքարավազ են ներկրում ևս 5 ընկերություններ.

” Պարզապես “ԱլեքսԳրիգ” ընկերությունը բավականին մեծ ներդրումներ է արել այս ասպարեզում, այդ պատճառով էլ Հայաստան մտնող շաքարավազի 99 տոկոսը այս ընկերությունն է ներկրում: Նորից եմ կրկնում մենաշնորհի հարց չկա: Պարզապես ոչ ոք չի կարողանում գերազանցել այս ընկերությանը”:

ՀԱԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պահանջեց հայտնել այն 5 ընկերությունների անունները, որոնք շաքարավազ են ներկրում Հայաստան.

” Ինչու հյութի շուկայում 56 ընկերություն կարողանում են մրցակցել, իսկ այս շուկայում ոչ: Պարզապես վերահսկողության պակաս կա և աշխատանքները ճիշտ չեն իրականացվում: Պարզապես Ձեր գործելակերպը կասկած է առաջացնում:”

Արտակ Շաբոյանը նշեց միայն “Կոկա-կոլա” և “Գրանդ Քենդի” ընկերությունների անունները.”Մենք անուններին նշանակություն չենք տալիս և մեզ հետաքրքրում է միայն գերիշխող դիրք ունեցող սուբյեկտների աշխատանքը”,-ասաց Շաբոյանը` նկատի ունենալով “Ալեքս Գրիգ”-ի սեփականատիրոջը: Նկատեք, որ մամուլի հրապարակումների համաձայն այս ընկերության սեփականատերը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է:

Նիկոլ Փաշինյանին չբավարարեց Արտակ Շաբոյանի պատասխանը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ