04 Մայիսի, Saturday, 2024
KFC

“Առաքելությունը” դժգոհ չէ Ադիբեկյանից

Համատիրությունների համակարգի վերացում, քաղաքային տրանսպորտի սպասարկումը բացառապես քաղաքապետարանի կողմից, մետրոպոլիտենի ուղեվարձի նվազեցում 50 դրամով, դպրոցականներին, ուսանողներին, թոշակառուներին` անվճար սպասարկում, մետրոպոլիտենի ցանցի աստիճանական ընդլայնում`նոր կայարանների կառուցում եւ այլն:
Սրանք Երեւանի ավագանու ընտրություններում մասնակցության հայտ ներկայացրած “Առաքելություն” կուսակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթներն են: Լրագրողներին ապրիլի 8-ին ծրագիրը ներկայացրեց “Առաքելության” առաջին հորիզոնականը զբաղեցնող Մեսրոպ Առաքելյանը:

Նախընտրական քարոզարշավը ղեկավարելու է  կենտրոնական մեկ շտաբի կողմից, բազմաթիվ շտաբ ունենալու անհրաժեշտություն կուսակցությունը չի տեսնում:
  “Այս պահին հավանականությունը շատ քիչ է, որ կհասնենք մեծամասնության: Ունենք հավակնություն մտնելու ավագանու կազմ: Քարոզարշավի ընթացքում լինելու են փոքր բակային հանդիպումներ, մեծ հանրահավաքներ չենք նախատեսւոմ, իսկ վաղվանից էլ կբաժանվեն բուկլետներ”-ասաց Առաքելյանը:

Ցուցակի թիվ 2 համարը`  Մանուկ Սուքիասյանը, անդրադառնալով ապրիլի 9-ին Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալությանը` նկատեց, որ ձեւի առումով գեղեցիկ է: “Զուտ ձեւի առումով գեղեցիկ է հնչում, սակայն ինչ տրամաբանական շարունակություն կունենա պարզ չէ: Մի կողմից պաշտոններ պահանջելը, մյուս կողմից եթե գնում ես երդմնկալության` մեզ համար անհասկանալի է եւ անընդունելի է:”,-ասաց նա:

Ինչ վերաբերում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հետազոտությանը, թե` “Առաքելությունը” 0,7 տոկոս քվե է ստանալու, նորաստեղծ կուսակցության անդամները դա դրական են համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ