15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Բարի հաճախորդներին արգելել են համբուրվել

Ավստրիական Ինսբրուկ քաղաքի բարերից մեկի սեփականատերն արգելել է բարի հաճախորդներին համբուրվել: Բարի մուտքի մոտ համապատասխան ցուցատախտակ է փակցվել:

Սեփականատիրոջ կարծիքով` սիրահարների քնքշանքները շփոթեցնում են այն մարդկանց, ովքեր գալիս են խմելու, ինչպես նաեւ բարի աշխատակազմին եւ օտարերկրացի զբոսաշրջիկներին, որոնց համար իբր թե տհաճ է դիտել ռոմանտիկ տեսարաններն ավստրիացիների մասնակցությամբ: Իսկ թե արդյոք օտարերկրացիներին թույլատրվում է համբուրվել, նա չի նշել: Գործարարը հայտարարել է, որ նրանք, ովքեր համաձայն չեն իր պայմանների հետ, կարող են չայցելել իր հաստատությունը:

Այցելուների բողոքներից հետո տեղի իշխանությունները հայտարարել են, որ արգելքը լիովին օրինական է: Իսկ ահա համացանցի օգտատերերը Ինսբրուկի բնակիչներին կոչ են արել գնալ բար եւ հրապարակայնորեն քնքշանք դրսեւորել միմյանց նկատմամբ, սակայն այդ ֆլեշմոբը դեռեւս չի անցկացվել:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ