Սաակաշվիլուն հիվանդանոց են տեղափոխել

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ստամբուլում ընկել է հեծանիվից եւ ձեռքի կոտրվածք ստացել, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: Միջադեպը տեղի է ունեցել Սաակաշվիլիի հեծանվային զբոսանքի ժամանակ: Նախագահին հիվանդանոց են տեղափոխել, այլ մանրամասներ չեն հաղորդվում: Թուրքական իշխանությունների հետ բանակցությունները, որոնք պիտի տեղի ունենային այսօր, հետաձգվել են մինչ վաղը` ապրիլի 9-ը: Տեղեկությունը դեռեւս պաշտոնապես չի հաստատվել: