16 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՀՅԴ-ն չի մասնակցի ԱԺ հատուկ նիստին

Երկրում արդարության հաստատմանը, քաղաքացու ազատ ապրելուն, աշխատելուն եւ արարելուն ուղղված խոչընդոտները, ահագնացող աղքատությունն ու սոցիալական բեւեռացումը, սպառնալի ծավալների հասնող արտագաղթը, բավարար վստահություն չներշնչող ընտրական եւ միահեծան նախագահական համակարգերը խարխլում են ապագայի նկատմամբ հավատն ու վստահությունը, ջլատում ազգային միասնությունը եւ թուլացնում հայոց պետականությունը:

Այս իրողություններին հակառակ` գործող իշխանությունն անհաղորդ է մնում համակարգային, արմատական փոփոխություններ կատարելու` հասարակական պահանջին։ Ցավալիորեն այն դեռեւս բավարար չափով  ընկալում չի գտնում նաեւ քաղաքական տարբեր շրջանակների կողմից: Համոզված ենք` ստեղծված վիճակից ելքը Հայ Յեղափոխական Դաշնակցության կողմից առաջադրված` իշխանություն-ընդդիմություն քաղաքական միասնական օրակարգով արմատական եւ խորքային բարեփոխումներն են։

Իշխանությունները պարտավոր են սթափ գնահատելով առկա իրավիճակը, գիտակցել արմատական համակարգային փոփոխություններ կատարելու` համընդհանուր հրամայականը։ Մեկնելով այս հաստատումներից` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Հայ Յեղափոխական Դաշնակցության պատգամավորական խմբակցությունը հայտարարում է, որ չի մասնակցելու Հայաստանի Հանրապետության նախագահի երդման արարողությանը նվիրված` Ազգային ժողովի 2013 թվականի ապրիլի 9-ի հատուկ նիստին, արմատական եւ խորքային բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ իշխանությունների կողմից  քաղաքական կամք դրսեւորելու եւ գործուն քայլեր ձեռնարկելու պարագայում կցուցաբերի համարժեք վերաբերմունք:

 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Հայ Յեղափոխական Դաշնակցության պատգամավորական խմբակցություն

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ