30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Հովիկ Աբրահամյանը խորհուրդ տվեց Ծառուկյանի մասին հարցերն ուղղել Գալուստ Սահակյանին

“ՀՀ նախագահ է վերընտրվել Սերժ Սարգսյանը: Ես այլոց դատարկ խոսակցություններին չեմ ուզում պատասխանել”,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: ԱԺ նախագահի կարծիքով՝  “նախագահի կողմից շատ լավ առաջարկ էր արվել Րաֆֆի Հովհաննիսյանին՝ ղեկավարել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը :

Դա ճիշտ առաջարկ էր, որը հնարավորություն կտար վերջինիս իր բարեփոխումներն իրականացնել  ու վեր հանել,  այն  խնդիրները,  որ  տեսնում է” : Ինչ վերաբերում է ներքաղաքական ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիներին,  Աբրահամյանի խոսքով՝ անհրաժեշտ է լուրջ ու կազմակերպված աշխատանք.

“Մենք պետք է վեր հանենք սոցիալական խնդիրները ու փորձենք առկա բոլոր խնդիրներին արագ լուծումներ տալ: Իսկ այն, թե մեկը այս-այն հրապարակում հայտարարում է, որ ինքն է նախագահը և այլն, դա չէ կարևոր հարցը: Հիմա կարող ա մեկն էլ Մեղրիում է իրեն հորինում նախագահ , մեկն էլ Շիրակում, մենք լուրջ մարդիկ ենք և լուրջ գործով պետք է զբաղվենք”:

Արդյո՚՞ք  Գագիկ Ծառուկյանը ապրիլի 9-ին ներկա լինելու է նախագահի երդմնակալության արարողությանը: Հարցի պատասխանը լրագրողները փորձեցին ստանալ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանից. վերջինս խորհուրդ տվեց դիմել ԲՀԿ առաջնորդին:

“Գագիկ Ծառուկյանին դիմեք: Ընդհանրապես Գագիկ Ծառուկյանի հետ կապված հարցերով ինչի՞ եք դիմում դուք ինձ: Կամ էլ Գալուստ Սահակյանին դիմեք”,-ասաց:

Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին Աժ նախագահը նշեց, որ ամեն ինչ անելու են, որ քարոզարշավն անցնի կոռեկտության սահմաններում  և հաղթի “Հանրապետականը”:

“Մենք բոլորին համարում ենք մեր մրցակից և որևէ մեկի  չենք ստորադասում  ու ոչ մեկի հետ չենք մարտնչում: Մենք փորձելու ենք ամեն ինչ անել, որ մեր ավագանիների թիվը շատ լինի Երևանի քաղաքապետարանում, դա է մեր խնդիրը: Իսկ արդյոք ընտրակաշառ լինելո՞ւ է, նկատեցին լրագրողները.ԱԺ նախագահը խորհուրդ տվեց դիմել շտաբին` “Շտաբին դիմեք, շտաբը կպատասխանի ձեզ”:

Դիտարկմանը ,թե Հայաստանի բնակչության 40 տոկոսն ուզում է արտագաղթել, արդյո՞ք դա ՀՀԿ-ի ձախողումը չէ, ԱԺ նախագահը  նշեց. “Ես չգիտեմ՝ դա իրականությանը համապատասխանում է, թե ոչ, ամեն դեպքում, եթե համապատասխանում է, դա վատ թիվ է, վատ ցուցանիշ է, և դրա համար մենք ամեն ինչ պետք է անենք, որ վեր հանենք բոլոր խնդիրները, որոնք մտահոգում են մեր հանրությանը: Մենք էլ ենք տեսնում, որ կան խնդիրներ, և շատ կարճ ժամանակում փորձելու ենք այդ խնդիրներին տալ լուծում”,-եզրափակեց Հովիկ Աբրահամյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ