22 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հանրապետականները բացատրություն են պահանջում Բեյոնսեից /ֆոտո/

Ամերիկյան Հանրապետական կուսակցության կոնգրեսականները հայց են ուղարկել ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվներրի վերահսկողության բաժին` պահանջելով բացատրել երգչուհի Բեյոնսեի եւ նրա ամուսնու` Ջեյ Զիի Կուբա կատարած այցի նպատակը, հաղորդում է “РИА Новости”-ն:

Աստղային զույգը Կուբա է մեկնել հարսանիքի հնգամյակը նշելու համար: Չնայած հայտնի զույգը չէր բարձրաձայնել իր այցի մասին, սակայն տեղի մամուլը նրանց մասին հրապարակումներ է արել` թե ինչպես են ընթրել շքեղ ռեստորանում, ներկայացման այցելել եւ այլն: 

Նշենք, որ ամերիկացիների տուրիստական այցերը Կուբա արգելված են: Դրանք կարող են իրականացվել միայն “մշակութային, կրոնական կամ գիտական փոխանակման” ձեւակերպմամբ: “Չնայած Կուբա այցելելու հստակ արգելքին, մամուլի հրապարկումներից երեւում է, որ զույգի այցը տուրիստական բնույթ է կրել”,-ասվում է կոնգրեսականների հայցում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ