06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Ժաննա Ֆրիսկեի առաջնեկը ծնվել է /ֆոտո/

Ռուսական շոու-բիզնեսի վառ աստղերից մեկը` Ժաննա Ֆրիսկեն, մայր է դարձել: Երգչուհու առաջնեկը ծնվել է Մայամիի կլինիկաներից մեկում` գրեթե 4 կգ քաշով: Ժաննան եւ նրա փոքրիկը, որին Պլատոն են անվանել, իրենց հրաշալի են զգում եւ շրջապատված են հարազատներով:

Երգչուհին իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է ծննդաբերությունից անմիջապես հետո արված լուսանկարը, որում երեւում է` ինչպես են Ժաննան եւ նրա երեխայի հայրը` Դմիտրի Շեպելյովը քնքշորեն գրկել Պլատոնի փոքրիկ ձեռքը: Երգչուհու երկրպագուներն անմիջապես սկսել են շնորհավորել նրան եւ լավագույն մաղթանքներ հղել: 

Ժաննային շնորհավորանքներ են հղել նաեւ հայտնի աստղերը, այդ թվում` Օլգա Օռլովան, Անֆիսա Չեխովան եւ այլոք: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ