10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

“Louis Viutton”-ն այսուհետ օծանելիք կարտադրի

“Louis Viutton” դիզայներական տունը պաշտոնապես հայտարարել է սեփական օծանելիքի թողարկման մասին, հայտնում է “The International Business Time” կայքը: “Louis Viutton” օծանելիքը կպատրաստվի այնպիսի հայտնի ֆրանսիացի պարֆյումերի կողմից, ինչպիսին է Ժակ Կավալիե-Բերտրուն: Վերջինս օծանելիք է ստեղծել այնպիսի հայտնի դիզայներական տների համար, ինչպիսիք են “Issey Miyake”-ը, “Christian Dior”-ը եւ “Jean Paul Gaultier”-ն: Բերտրուն համարվում է երրորդ սերնդի պարֆյումեր: Օծանելիքի անունը եւ թողարկման ժամկետը դեռեւս հայտնի չեն: Նոր բույրը կվաճառվի միայն “Louis Viutton”-ի ֆիրմային խանութներում: “Louis Viutton”-ը հիմնադրվել է 1854-ին: Ընկերությունն արտադրում է հագուստ, պայուսակներ եւ աքսեսուարներ: Նախորդ դարասկզբին “Louis Viutton”-ը մի քանի անգամ փորձել է սկսել օծանելիքի արտադրություն, սակայն հետո հրաժարվել է այդ գաղափարից:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ