07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Այո, Երեւանը Ստալինգրադը չէ

Երևանի ավագանու ընտրությունների մեկնարկը երեկ աչքի ընկավ մի շարք հայտարարություններով, մասնավորապես, ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը իր ելույթում նշել էր, որ իրենք չեն պատրաստվում կրծքով պաշտպանել Երևանը` այն համեմատելով Ստալինինգրադի հետ : Այս առիթով մեկնաբանություններ ստացանք ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանից.

-Ես կմիանամ իմ գործընկերուհու կարծիքին և միտքս արտահայտելու համար, որպես բացառություն,  կօգտագործեմ այն բառամթերքը, որը երբեմն գործածում են մեր ընդդիմադիր գործընկերները և մամուլը, ինչը անընդունելի եմ համարում: Այո, ճիշտ է` Երևանը Ստալինինգրադը չէ, և պետք չէ ասպատակելու մոլուցքով`ֆաշիստական հորդաների համառությամբ գրոհել:

Պետք չէ Գեբելսի նման ապակե աչքերով, առանց որևէ էմոցիաների և միմիկաների, միայն ստերով և փայլուն խաղալիքներ բաժանելով` երևանցիներին խաբել. երևանցիները չեն խաբվելու, նրանք իրական գործին են հավատում, իսկ գործ արվել է:

ՀՀԿ –ի թեկնածուն` Տարոն Մարգարյանը, ունի բոլոր հնարավորությունները, անգամ առանց ընտրարշավ անցկացնելու, հաղթելու, որովհետև այն աշխատանքները, որոնք այս ընթացքում արվել են, պերճախոս են:

Հարցին` ինչպե՞ս եք վերաբերվում Նաիրա Զոհրաբյանի այն դիտարկմանը, թե սկսելով Երևանից` “Բարգավաճ Հայաստանը” ընտրությունները շարունակելու է ամբողջ հանրապետությունում, տիկին Նաղդալյանը նշեց.

-Իսկ ի՞նչ ասել է` սկսելով Երևանից` շարունակելու են ամբողջ հանրապետությունում, այսինքն`փոխելու են, ասենք, Գյումրու, Աբովյանի, Իջևանի և մնացած քաղաքների քաղաքապետերի՞ն:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ