23 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2013

ՄԻՊ-ը հայտարարում է

ՀՀ քաղաքացի Րաֆֆի Հովհաննիսյանի` հացադուլ իրականացնելու ընթացքում մեկ վրան կամ մեկ հովանոց տեղադրելու արգելքը գնահատում եմ որպես մարդու իրավունքների խախտում, իսկ ՀՀ ոստիկանության գործողությունները համարում եմ ոչ իրավաչափ: Հայտարարում եմ, որ անձի կողմից մեկ վրանի տեղադրումը որպես ոչ զանգվածային հրապարակային միջոցառմանը ուղեկցող գործողություն` ինքնին չի կարող որակվել որպես հասարակական կարգի խախտում:   Վերոնշյալ եզրահանգումը հիմնված […]

Ամերիկացին 30 հազար դոլար է ծախսել Բարբիների հավաքածուի վրա /ֆոտո/

Ֆլորիդայի 41-ամյա բնակիչ` Ստենլի Կոլորայտը 3000 Բարբի եւ Քեն տիկնիկներ է գնել` ծախսելով ավելի քան 30 հազար դոլար: Իր 7 սենյականոց տան 4 սենյակը ամբողջովին տիկնիկներով է պատված: Կոլորայտի հավաքածուում կան նաեւ Բարբիների համար նախատեսված զգեստներ, մեքենաներ, ինքնաթիռներ եւ անգամ ”Երազանքի տուն”` իրական վերելակով ու ցնցուղով: Նա նշել է, որ առաջին տիկնիկը գնել է 1997-ին, […]

Հայաստանի հնարավորությունները զրոյական չեն

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցերը Մոսկվա, ապա Բրյուսել ռազմավարական քաղաքականության վերաբերյալ հաղորդագրություններ էին: ՛՛Նրանց հերթականությունը ևս ռազմավարական կարևորությանն էր վերաբերում, հաղորդագրությունները, որոնք կան, ռազմական համագործակցությունն էին ընդգծում՛՛,-այսօր ասուլիսում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքով՝ այն, որ Հայաստանը շարունակելու է կարևորել ռազմաքաղաքական համագործակցությունը ՌԴ-ի հետ, վկայում է նաև ՌԴ ՊՆ նոր նախարարի՝ բոլորովին վերջերս Երևանում […]

Երեւանցիների 60 տոկոսը

“Gallup International Association” կազմակերպության անցկացրած սոցհարցումների համաձայն`Երեւանի բնակիչների 60 տոկոսը քաղաքապետի պաշտոնում տեսնում է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Հարցումն անց է կացվել մարտի 9-11-ը` Երեւանի 1066 բնակիչների շրջանում: Սխալմունքը հաշվարկներում չի գերազանցում 3 տոկոսը: Կազմակերպության հայկական գրասենյակի տնօրեն Արամ Նավասարդյանի խոսքով` 2-րդ տեղում է հայտնվել “Բարգավաճ Հայաստան” կուսակցության ղեկավար  Գագիկ Ծառուկյանը, ում որպես քաղաքապետ տեսնում […]

Խոսնակները չեն տեղավորվում

Այսօր ‘’Մեդիակենտրոնում’’ պետք է կայանար քննարկում Եվրասիական միության եւ աբխազական երկաթգծի վերագործարկման հնարավորության շուրջ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանի, “Ժառանգության” մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի եւ “Կովկաս” ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի  մասնակցությամբ: Տիգրան Ուրիխանյանը ասուլիսին եկավ ուղիղ մեկ ժամ ուշացումով, իսկ Հովսեփ Խուրշուդյանն ընդհանրապես չեկավ` ‘’Ազատության ‘’ հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի վրանի տեղադրման խնդիրների պատճառով: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը […]

Սերժ Սարգսյանը կգնա՞ Ազատության հրապարակ. Րաֆֆին ՕԵԿ չի՞ դառնա

ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը վստահ է, որ ՛՛Ժառանգությունն՛՛ ու ՀՀԿ-ը նույն դաշտից են ու նույն թիմում: ՛՛Երկուսն էլ պատկանում են նույն արժեհամակարգին, նույն դաշտից են ու նույն թիմում են: Երկուսն էլ ԵԺԿ անդամ են, ինձ համար զարմանալի է, որ իրենց բավական սրված վեճը չեն տեղափոխում ինտերնացիոնալ դաշտ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախկին պատգամավորը: Հարցին` […]

Վրանը տեղադրվելու է. Ազատության հրապարակում թեժանում է

“Ժառանգության” ներկայացուցիչների բանակցությունները ոստիկանների հետ արդյունք չտվեցին եւ նրանք վերջնական եզրահանգման չեկան: Ըստ “Ժառանգություն” խմբակցության նախագահ Ռուբեն Հակոբյանի, այնուամենայնիվ, վրանը Ազատության հրապարակում տեղադրվելու է եւ այսօր` Րաֆֆի Հովհաննիսյանի ժամը 17-ի բացօթյա ասուլիսից հետո, “առանց որեւէ սադրանքի ձեռամուխ կլինեն վրանի տեղադրմանը”: Հիշեցնենք, քիչ առաջ Ազատության հրապարակում ոստիկանների եւ “Ժառանգականների միջեւ միջադեպ գրանցվեց. ոստիկաններն արգելեցին նրանց հացադուլ […]

“Եթե դու արջին թողել ես, միեւնույնն է, արջը քեզ բաց չի թողել”

“Այն որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է փաստ է, ուզի որեւէ մեկը դա, թե չուզի”,-արձանագրում է քաղաքագետ Լեւոն Շիրինյանը` ընդգծելով, որ Այսրկովկասում ռուսական ազդեցությունը բավական կարեւոր է Հայաստանի անվտանգության համար: Թեեւ քաղաքագետը չի հիշում պատմական որեւէ փաստ, որ “ռուսները մեզ օգնած լինեն”, բայց դե “եթե դու արջին թողել ես, միեւնույնն է, արջը քեզ բաց չի […]

Լեդի Գագան կտեղաշարժվի հաշմանդամի ոսկյա սայլակով /ֆոտո/

Հայտնի ամերիկյան երգչուհի Լեդի Գագան, գոտկատեղի վիրահատությունից հետո տեղաշարժվելու է թանկարժեք քարերից պատրաստված հաշմանդամի սայլակով: “Թանգարանային” աթոռը պատրաստվել է “Mordekai” հայտնի ընկերության կողմից: Սեւ կաշվե աթոռի անիվները 24 կարատանոց ոսկուց են պատրաստված եւ ունեն հատուկ ծածկույթ, որը կարող է ամբողջովին ծածկել աթոռին նստած մարդուն: “Ինձ գրավեց ժամանակակից երաժշտության թագուհու համար հաշմանդամի յուրահատուկ աթոռ պատրաստելու գաղափարը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված