17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Վրանը տեղադրվելու է. Ազատության հրապարակում թեժանում է

“Ժառանգության” ներկայացուցիչների բանակցությունները ոստիկանների հետ արդյունք չտվեցին եւ նրանք վերջնական եզրահանգման չեկան:

Ըստ “Ժառանգություն” խմբակցության նախագահ Ռուբեն Հակոբյանի, այնուամենայնիվ, վրանը Ազատության հրապարակում տեղադրվելու է եւ այսօր` Րաֆֆի Հովհաննիսյանի ժամը 17-ի բացօթյա ասուլիսից հետո, “առանց որեւէ սադրանքի ձեռամուխ կլինեն վրանի տեղադրմանը”:

Հիշեցնենք, քիչ առաջ Ազատության հրապարակում ոստիկանների եւ “Ժառանգականների միջեւ միջադեպ գրանցվեց. ոստիկաններն արգելեցին նրանց հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանի համար վրան տեղադրել:

“Ժառանգությունը” նշում է, որ օրենքով վրանի տեղադրումն իրավաչափ է, մինչդեռ ոստիկանները պատճառաբանում են, որ Օպերայի տարածքը մշակութային է եւ վրանը կփչացնի ասֆալտը:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ