14 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Խոսնակները չեն տեղավորվում

Այսօր ‘’Մեդիակենտրոնում’’ պետք է կայանար քննարկում Եվրասիական միության եւ աբխազական երկաթգծի վերագործարկման հնարավորության շուրջ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանի, “Ժառանգության” մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի եւ “Կովկաս” ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի  մասնակցությամբ:

Տիգրան Ուրիխանյանը ասուլիսին եկավ ուղիղ մեկ ժամ ուշացումով, իսկ Հովսեփ Խուրշուդյանն ընդհանրապես չեկավ` ‘’Ազատության ‘’ հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի վրանի տեղադրման խնդիրների պատճառով:

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը չկայացած քննարկման թեմայի շուրջ իր տեսակետները ներկայացրեց լրատվամիջոցներին: Ասուլիսի ավարտից հետո տեղ հասած ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանն էլ ասաց, որ ՀՀ անդամակցությունը որեւէ միջազգային միջպետական միավորման հետ չի կարող լինել ի հաշիվ այլ պետությունների հետ մեր հարաբերությունների կամ այլ կազմակերպություններին մեր անդամակցության:

Խոսելով Եվրասիական միության շրջանակներում հնարավոր ինտեգրացիոն գործընթացներին, նա ասաց, որ խոսքը գնում է ընդամենը տարածքային ինտեգրացիոն նախագծի մասին, որին մասնակցելը ԲՀԿ-ն նպատակահարմար է համարում` ներկայացնելու Հայաստանի  խնդիրները եւ փորձել նպաստելու դրանց լուծմանը:

Ինչ վերաբերվում է ԵՄ-Եվրասիական միություն ինտեգրացիոն գործընթացների միջեւ հնարավոր ընտրության հարցին, նա նշեց , որ ՀՀ շահերը բազմաբեւեռ են եւ չպետք է կենտրոնանալ միայն մեկ ուղղության վրա:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ