06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Լեդի Գագան կտեղաշարժվի հաշմանդամի ոսկյա սայլակով /ֆոտո/

Հայտնի ամերիկյան երգչուհի Լեդի Գագան, գոտկատեղի վիրահատությունից հետո տեղաշարժվելու է թանկարժեք քարերից պատրաստված հաշմանդամի սայլակով: “Թանգարանային” աթոռը պատրաստվել է “Mordekai” հայտնի ընկերության կողմից: Սեւ կաշվե աթոռի անիվները 24 կարատանոց ոսկուց են պատրաստված եւ ունեն հատուկ ծածկույթ, որը կարող է ամբողջովին ծածկել աթոռին նստած մարդուն:

“Ինձ գրավեց ժամանակակից երաժշտության թագուհու համար հաշմանդամի յուրահատուկ աթոռ պատրաստելու գաղափարը ”,-նշում է ընկերության դիզայներ Քեն Բորոչովը: Մասնագետների կարծիքով, նրա միտքը հաջողված է, քանի որ դրանում գտնվելով, երգչուհին կարող է կրել իր շշմեցուցիչ զգեստները: 

Հիշեցնենք, որ վերջերս Լեդի Գագան վիրահատվել էր` համերգի ժամանակ նստատեղի վնասվածք ստանալուց հետո: Այսպիսի վնասվածքներ սովորաբար լինում են մարզիկների եւ պարողների մոտ: Նման վիրահատություններից հետո սովորաբար 6 շաբաթ է պահանջվում լիովին կազդուրվելու համար:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ