22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Երեւանցիների 60 տոկոսը

“Gallup International Association” կազմակերպության անցկացրած սոցհարցումների համաձայն`Երեւանի բնակիչների 60 տոկոսը քաղաքապետի պաշտոնում տեսնում է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Հարցումն անց է կացվել մարտի 9-11-ը` Երեւանի 1066 բնակիչների շրջանում: Սխալմունքը հաշվարկներում չի գերազանցում 3 տոկոսը:

Կազմակերպության հայկական գրասենյակի տնօրեն Արամ Նավասարդյանի խոսքով` 2-րդ տեղում է հայտնվել “Բարգավաճ Հայաստան” կուսակցության ղեկավար  Գագիկ Ծառուկյանը, ում որպես քաղաքապետ տեսնում է 17 տոկոսը, 3-րդ տեղում նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանն է, ով հավաքել է 3 տոկոս ձայն: 2 տոկոս ձայն է հավաքել ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, մեկական տոկոսներ “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Հարցվածների 4 տոկոսը կոնկրետ որեւէ մեկին չի տեսնում քաղաքպետի պաշտոնում կամ այլ թեկնածուների է անվանել, 6 տոկոսը դժվարացել է պատասխանել: 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ