25 Հունվարի, Saturday, 2025
KFC

“Եթե դու արջին թողել ես, միեւնույնն է, արջը քեզ բաց չի թողել”

“Այն որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է փաստ է, ուզի որեւէ մեկը դա, թե չուզի”,-արձանագրում է քաղաքագետ Լեւոն Շիրինյանը` ընդգծելով, որ Այսրկովկասում ռուսական ազդեցությունը բավական կարեւոր է Հայաստանի անվտանգության համար: Թեեւ քաղաքագետը չի հիշում պատմական որեւէ փաստ, որ “ռուսները մեզ օգնած լինեն”, բայց դե “եթե դու արջին թողել ես, միեւնույնն է, արջը քեզ բաց չի թողել”:

Լեւոն Շիրինյանը կարեւորում է, որպեսզի Երեւան-Մոսկվա հարաբերությունները կառուցվեն հավասար սկզբունքով, ինչի համար արդյունավետ աշխատանք է պահանջվում: “Հայաստանը պետք է այս հարաբերություններում հանդես գա ոչ թե որպես ժողովուրդ, այլ որպես պետականություն”:

Քաղաքագետն ընդգծում է Ռուսաստանի պատմական հանձնառությունները, որոնք չեն կատարվել:

Այսպես. “1914թ. Ռուսաստանը Հայաստանի բարեփոխումների ծրագիր էր խոստանում, ինչի արդյունքում ինքնավարություն էր տրվելու Արեւմտյան Հայաստանին, սակայն արդյունքում ցեղասպանություն իրականացվեց:

1915թ. 3 խոշոր պետություններ` Ռուսաստանը, Անգլիան, Ֆրանսիան հռչակագիր ընդունեցին թուրքերի կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ոճիրի մասին, որ Թուրքիան Սանկտ Պետերբուրգի, Լոնդոնի եւ Փարիզի առջեւ պատասխանատու է իր կողմից իրականացված ցեղասպանության համար, ինչը, դարձյալ մնաց թղթի վրա:

Լենինի նախաձեռնած Թուրքահայաստանի մասին դեկրետը. Ռուսաստանը պատերազմի արդյունքում գրավել էր Արեւմտյան Հայաստանը, որի տարածքի վրա այլեւս որեւէ իրավունք չուներ Թուրքիան, սակայն հայկական հողերը նվիրաբերվեցին Թուրքիային: Եւ վերջապես, քաղաքագետը հիշեցնում է ` 1920թ. դեկտեմբերի 2-ի պայմանագիրը, որով Հայաստանը խորհրդայնացվում էր:

Լեւոն Շիրինյանը փաստարկում է` Օրջոնիկիձեն նամակ գրեց Լենինին` նշելով, որ Ադրբեջանը ընդունում է Հայաստանը ԼՂ, Նախիջեւան, Զանգեզուր տարածքներով”:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ