09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2013

Ոստիկանությունը բերման է ենթարկել

Մարտի 23-ին,  ժամը 18.30-ին,  ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները Ազատության հրապարակից ոստիկանության Կենտրոնականի բաժին են ներկայացրել 1961 թ. ծնված Ղազար Ղ.-ին, որը նույն օրը, ժամը 18.30-ին, Ազատության հրապարակում բարձրաձայն հայհոյանքներ տալով “Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին` հավաքված քաղաքացիներին հրելով վազել է նրա  ուղղությամբ: Հանգամանքները […]

Սոբչակը եւ Կանդելակին հրապարակայնորեն վիճել են` օլիգարխների թեմայով

2 հայտնի հեռուստահաղորդավարուհիներ` Քսենիա Սոբչակը եւ Թինա Կանդելակին, յուրովի են հիշել 4 տարի առաջ իրենց միջեւ կայացած զրույցը: Նրանք պատմել են միմյանց հետ աշխատելու առաջարկին տված արձագանքի մասին:  Կանդելակին  “Instagram”-ում 3 գրառում է գրել` նվիրված Սոբչակին: Թինան գրել է. “4 տարի առաջ, երբ մենք Քսենիայի հետ վարում էինք “2 աստղ” հաղորդումը, ես նրան ասացի մի […]

Րաֆֆին

 ”Ազատության” հրապարակում հավաքվածներն քննարկում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նամակ-պատասխանն` ուղղված ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին: Henaran.am-ի հետ զրույցում քաղաքացիները նշեցին, որ ոչ ընդդիմությունն է իրենց թշնամին, ոչ էլ իշխանությունը: Նրանց խոսքով` հասարակության խնդիրները պետք է լուծվեն երկխոսության միջոցով: ”Իրենք էլ են հայ, ինչի չէ, թող գան նստեն ու ընդանուր հայտարարի գան”,-ասացին մեր զրուցակիցները` հավելելով, որ […]

Ինչու Իսրայելը ներողություն խնդրեց Էրդողանից

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ուրբաթ օրը զանգահարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ ներողություն խնդրելով 2010 թվականին դեպի Գազայի գոտի ուղևորվող նավատորմի ուղղությամբ Իսրայելի զինված ուժերի հատուկ ջոկատի ծառայողների կողմից իրականացված հարձակման հետևանքով Թուրքիայի ութ քաղաքացու սպանության համար: Սակայն երկար ժամանակ իսրայելական կողմը բազմիցս հայտարարել էր, որ իրենց զինվորականների գործողությունները համարժեք են եղել և չեն […]

Ծիրանենիների զանգվածային ծաղկումը համընկել է գարնանային ցրտահարությունների հետ

Հանրապետության ցածրադիր գոտում ծիրանենիների  զանգվածային ծաղկումը  համընկել է գարնանային ցրտահարությունների հետ: Հաշվի առնելով հնարավոր վտանգը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության համապատասխան ծառայություններն ու մասնագետները`  նախարար Սերգո Կարապետյանի և փոխնախարարների գլխավորությամբ,  եղել են Արարատի և Արմավիրի մարզերում, խորհրդատվական հանդիպումներ ունեցել համայնքների ղեկավարների և այգետերերի հետ: Հնարավոր կորուստները նվազագույնի հասցնելու նպատակով` խորհուրդ է տրվել այգիների հարակից հատվածներում, քամու ուղղությամբ, […]

Կարճ ժամկետներում Գառնու դիտարանը կվերազինվի և կվերագործարկվի

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի ուղեկցությամբ այցելեց Ասիայում և Արևելյան Եվրոպայում եզակի գիտահետազոտական կենտրոն հանդիսացող Գառնու դիտարան։ Արթուր Բաղդասարյանն ու Արմեն Երիցյանը շրջայց կատարեցին դիտարանում,  տեղում ուսումնասիրեցին դիտարանի ներկա վիճակը, քննարկեցին վերագործարկման և վերազինման հնարավորությունները: Արթուր Բաղդասարյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, իր խոսքում նշեց. “Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի վերագործարկումը […]

“Երեւան Ջուրը” տեղեկացնում է

      “Երևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. մարտի 27-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 28-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:   Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան, Նորվեգական, Լուկաշին թաղամասերի, Գ.Զոհրապ, Չուխաջյան փողոցների, նախկին ՙԿաթի՚ գործարանի, Սպանդարյան կայարանի և հարակից արտադրական տարածքների,   Մալաթիա-Սեբաստիա վարչական […]

ԼՂՀ ԱԳ նախարարը հանդիպել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը մարտի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գերատեսչության պատվիրակությանը՝  արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանի գլխավորությամբ: Տեղի են ունեցել երկու հանրապետությունների ԱԳՆ ներկայացուցիչների խորհրդակցություններ՝ միջգերատեսչական համագործակցության տարբեր ասպեկտների, մասնավորապես, հյուպատոսական ծառայության հարցերի վերաբերյալ: Հանդիպման մասնակիցները նշել են նման խորհրդակցությունների օգտակարությունն ու գործնական նշանակությունը: ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն […]

“Գոմեշի մսի ” գործով փոխգնդապետ է ձերբակալվել

ՀՀ Զինված ուժերին գոմեշի մսի մատակարարման փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնում հարուցված քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում ՀՀ քր. օր-ի 376-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով (ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքը, որն առաջացրել է ծանր հետևանքներ), այսօր ձերբակալվել է N զորամիավորման պարենային ծառայության պետը (կոչումով փոխգնդապետ): Մինչ այդ, 29.08.2012թ ձերբակալվել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված