27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչու Իսրայելը ներողություն խնդրեց Էրդողանից

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ուրբաթ օրը զանգահարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ ներողություն խնդրելով 2010 թվականին դեպի Գազայի գոտի ուղևորվող նավատորմի ուղղությամբ Իսրայելի զինված ուժերի հատուկ ջոկատի ծառայողների կողմից իրականացված հարձակման հետևանքով Թուրքիայի ութ քաղաքացու սպանության համար: Սակայն երկար ժամանակ իսրայելական կողմը բազմիցս հայտարարել էր, որ իրենց զինվորականների գործողությունները համարժեք են եղել և չեն պատրաստվում ներողություն խնդրել թուրքերից:

Հարց է առաջանում, թե ինչն է ստիպել Իսրայելին գնալու այդ քայլին և այդ քաղաքականությունն որքանով է առնչվում ՀՀ շահերին: Նախ հարցը պետք է դիտարկել ԱՄՆ նախագահ Օբամայի շրջայցով դեպի Մերձավոր Արևելք, որի ընթացքում նա ևս մեկ անգամ փոձեց ու կարծես թե ստացվեց թուլացնել թուրք-իսրայելական հարաբերությունները, որը բխում է նաև ԱՄՆ շահերից:

 Մյուս կողմից սիրիական հարցում և՛ Իսրայելը և՛ Թուրքիան ունեն ընդհանուր շահեր ու համատեղ պայքարում են Ասադի ռեժիմի կործանման համար: Սակայն միայն նշված հանգամանքները բավարար չէին Իսրայելին ստիպելու, որպեսզի նա ներողություն խնդրի Թուրքիայից:

Այստեղ կան ավելի լուրջ պատճառներ, ինչպիսին Պաղեստինյան հարցն է և թուրքական իշխանությունները, որոնք մեծ ազդեցություն ունեն պաղեստինյան ապստամբների վրա, կարող են մեծապես օգնել Նեթանյահուի կառավարությանը թուլացնելու լարվածությունը տարածաշրջանում և այն տեղափոխել Սիրիա:

Սակայն թուրք-իսրայելական հարաբերությունների բարելավումը մեր համար մտահոգիչ է հետևյալ առումներով.

1. ԱՄՆ-ում և Եվրոպայում մեծ ազդեցություն ունեցող հրեական կազմակերպությունները կարող են լրջորեն խոչընդոտել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը:
2. Ադրբեջանի և Իսրայելի միջև առկա ռազմական համագործակցությունը, թուրքական գործոնի մեծացման պարագայում, կարող է ավելի խորանալ:
3. Տարածաշրջանում ավելի է մեծանալու Թուրքիայի ազդեցությունը, որը ուղեկցվելու է ԼՂՀ հարցում ՀՀ վրա ճնշումներ գործադրելու փորձերով:

Այսպիսով Մերձավոր Արևելքում ստեղծվում է նոր իրավիճակ և մեր արտաքին քաղաքականության գերակայություններից պետք է լինի լավ հարաբերությունների հաստատումն ինչպես Իսրայել պետության, այնպես էլ հրեական կազմակերպությունների հետ, որպեսզի թույլ չտանք, որ թուրք-իսրայելական հարաբերությունները զարգանան ի հաշիվ ՀՀ շահերի:

պատմական գիտ. թեկնածու, ԵՊՀ դասախոս Գ. Մելքոնյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ