Սոբչակը եւ Կանդելակին հրապարակայնորեն վիճել են` օլիգարխների թեմայով
2 հայտնի հեռուստահաղորդավարուհիներ` Քսենիա Սոբչակը եւ Թինա Կանդելակին, յուրովի են հիշել 4 տարի առաջ իրենց միջեւ կայացած զրույցը: Նրանք պատմել են միմյանց հետ աշխատելու առաջարկին տված արձագանքի մասին:
Կանդելակին “Instagram”-ում 3 գրառում է գրել` նվիրված Սոբչակին: Թինան գրել է. “4 տարի առաջ, երբ մենք Քսենիայի հետ վարում էինք “2 աստղ” հաղորդումը, ես նրան ասացի մի օր, որ այլեւս չեմ ցանկանում միայն հաղորդավար լինել, որ ուզում եմ ավելի հետաքրքիր մի բան անել: Իսկ նա ծանոթ օլիգարխներ ուներ, որոնք իրենց բիզնեսն ունենին եւ PR-ի կարիք էլ կար: Ի պատասխան Քսենիան ծիծաղեց եւ ասաց, որ ավելի լավ է` մենք մտածենք կորպորատիվ երեկույթների մասին”:
Քսենիան իր հերթին պատասխան գրառում է ներկայացնում. “Զարմանքով ընթերցեցի Թինայի գրառումը: Չէի կարծում, որ կարիք կար մեր 5 տարվա վաղեմություն ունեցող զրույցը հրապարակել, սակայն եթե այդպես է, ուրեմն ես իրականությունը կպատմեմ: Իրականում մեր միջեւ նման զրույց տեղի է ունեցել, սակայն բոլորովին այլ բովանդակությամբ:
Թինան զարմանում էր, թե ես ինչու եմ հյուրախաղերի գնում, այստեղ-այնտեղ մեկնում, եթե “վերեւներում” ծանոթներ ունեմ: Նա ցանկանում էր, որ մենք միասին բիզնես սկսենք, որ ես իմ անունով տարածք վերցնեմ Մոսկվայում, իսկ ինքը կմտածի, թե ինչի համար”:
Կանդելակին միայն հավելել է. “Հրեշացրեք, դա միակ բանն է, որ մնացել է ձեզ”: