20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Րաֆֆին

 ”Ազատության” հրապարակում հավաքվածներն քննարկում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նամակ-պատասխանն` ուղղված ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին: Henaran.am-ի հետ զրույցում քաղաքացիները նշեցին, որ ոչ ընդդիմությունն է իրենց թշնամին, ոչ էլ իշխանությունը: Նրանց խոսքով` հասարակության խնդիրները պետք է լուծվեն երկխոսության միջոցով:

”Իրենք էլ են հայ, ինչի չէ, թող գան նստեն ու ընդանուր հայտարարի գան”,-ասացին մեր զրուցակիցները` հավելելով, որ այդ դեպքում անպայման կլինեն բարեփոխումներ:

Մինչ հավաքվածները քննարկում էին, թե ով է ճիշտ, ով է սխալ և ինչ պետք է անի Րաֆֆի Հովհաննիսյանը, վերջինս հանգստանում էր իր ”վիպ-սալոնում”: Վրանի մոտ նստած էր Հովհաննիսյանի դուստրը` Շուշին, իսկ հրապարակում ”Ժառանգության” ներկայացուցիչներից միայն բլոգեր Իզաբելլա Աբգարյանն էր:

Նշենք նաև, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ծածկի վրա թղթեր են փակցված` ”Շնորհակալություն, լավ եմ” գրությամբ

Մանրամասները` տեսանյութում

Հիշեցնենք, որ մարտի 22-ին կայացած հանրահավաքին Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրեց իր առաջարկները, որոնք բաղկացած էին հինգ կետից և դրանք ուղարկեց Սերժ Սարգսյանին: ՀՀ նախագահը քիչ առաջ պատասխանել է Հովհաննիսյանին` նրան խնդրելով դադարեցնել հացադուլը: 

”Իմ հորդորն է Ձեզ՝ դադարեցրեք խնդրում եմ հացադուլը, մեկ-երկու օր կազդուրվեք և մենք միասին, թուղթ ու գրիչով, հանգիստ, առանց շոուների սկսենք աշխատել, լուրջ աշխատել՝ անգամ հիմք ընդունելով հենց Ձեր կողմից առաջարկված, այս պահին թեկուզև շատ հում, շարադրանքը”,-ասված է նախագահի նամակում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ