09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2013

Դատախազը սկսել է լավ լսել. Հայկական ժամանակ

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, որ լսողության հետ կապված լուրջ խնդիրներ ուներ, արդեն լավ լսում է: Գլխավոր դատախազի այդ խնդիրն ավելի ակնառու էր դարձել դեռ անցյալ տարի, երբ նա խորհրդարան էր բերել Վարդան Օսկանյանին փողերի լվացման հայտնի գործում որպես մեղադրյալ ներգրավելու մասին միջնորդությունը: Թերթի  թղթակցին հայտնի է դարձել, որ Հովսեփյանը մոտ մեկ ամիս առաջ վիրահատվել […]

Ինչո՞ւ շուտ մեկնեց Րաֆֆու հայրը. 168 ժամ

Երեկ վաղ առավոտյան ԱՄՆ է վերադարձել “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը: Թերթը հիշեցնում է, որ պրոֆեսոր, ամերիկաբնակ հայ պատմաբան Ռիչարդ Կ. Հովհաննիսյանը` իր կնոջ` Վարդիթեր Կոճոլոզյան-Հովհաննիսյանի հետ, Հայաստան էին ժամանել մարտի 20-ին եւ այցելել իրենց որդուն Ազատության հրապարակում: Թերթի տեղեկություններով` Ռիչարդ Հովհաննիսյանը մեկնել է այն բանից հետո, երբ Ս. Սարգսյանի հետ երկխոսությունը կայացած է […]

Որտեղ է կայանել. ՀԱԿ-ից քշվածները` Նիկոլի մո՞տ

Henaran.am-ի տեղեկություններով, Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է մոտ ապագայում համաժողովրդական շարժում սկսել: Ըստ տեղեկությունների, նա համախմբելու է ՀԱԿ-ից հեռացած քաղաքական ուժերին: ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ըստ մեր աղբյուրների` զարմացել է, որ Փաշինյանը կայանել է այլ ընդդիմադիր դաշտում` տեսնելով նրան Րաֆֆու հանրահավաքներին :

Տարոնը մտածում է ` ի՞նչ կասեր հայրը /վիդեո/

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատել է երբեք չբարկացնել ծնողներին: Անդրանիկ Մարգարյանը որպես հասարակական-քաղաքական գործիչ ոչ միայն հայր է եղել, այլ նաեւ ուսուցիչ: Այս մասին Երեւանի երիտասարդ քաղաքապետը դժվարությամբ խոսեց պանթեոնում` Անդրանիկ Մարգարյանի հիշատակի արարողությանը: Սովորաբար գերադասում է լռել հոր շիրիմին: Ամենակարեւորը հորից հայրենասիրություն է սովորել: Այդ դաստաիրակությունն էլ նա փոխանցում է իր երեխաներին: Այսօր էլ […]

Վոլոչկովան “2 աստղի” հաղորդավարին նոպայի է հասցրել /վիդեո/

Անաստասիա Վոլոչկովան չմուշկներով սահելուց հետո էլ սովորում է երգել: Նա մասնակցում է “Առաջին ալիքի” “2 աստղ” երաժշտական նախագծին, որտեղ նրա զուգընկերն է օպերային երգիչ Մետոդիե Բուժորը: Իհարկե, նման երգչին հավասար երգելն սկսնակի համար գրեթե անհնարին է: Սակայն հնարամիտ Վոլոչկովան գտել է` ինչպես կարող է փոխարինել ձայնի բացարձակ բացակայությունը: Մարտի 15-ին մեկնարկած նախագծի մեկնարկային համերգին Վոլոչկովան […]

Քանի տարի է ապրում սերը

2 հազար երիտասարդ զույգերի շրջանում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սերն իսկապես ապրում է 3, իսկ որոշ դեպքերում` 3.5 տարի: Համատեղ կյանքի 3.5 տարուց հետո ամուսինները կորցնում են ռոմանտիկան` դադարում են միմյանց սեր խոստովանել, առանձին են ընթրում, միմյանց հետ զրուցելու թեմա չեն գտնում, տանը տգեղ հագուստ են կրում, քնելը գերադասում են սեքսից, քնում են […]

Կհարուցվի՞ քրեական գործ քաղաքապետի դեմ

Սյունիքի մարզպետարանի կողմից անցած տարի Սիսիանի քաղաքապետարանում անցկացրած ստուգումների արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ:  Դրանք ուղարկվել են Սյունիքի մարզի դատախազություն` ընթացք տալու: Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի տեղակալ Աշոտ Գրիգորյանն անցած տարի պաշտոնեական անփութության եւ խարդախության համար դատապարտվեց: Սյունիքի մարզպետարանի հանրապետական գործադիր եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը համակարգող վարչության պետ Սեյրան Ավետիսյանը “Սյունյաց երկիր” թերթին ասել […]

”Նաիրի Հունանյանին փորձել են սատկացնել”. ԱԱԾ պետի նախկին տեղակալ

ՍԴՀԿ վարչության համակարգող, ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը մտավախություն ունի, որ այս օրերին կարող է մահափորձ կատարվել հոկտեմբերի 27-ի ոճրագործության պարագլուխ Նաիրի Հունանյանի նկատմամբ: Այս մասին նա հայտարարեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա պատմեց, որ 3 օր առաջ պատմել է, որ 2008 թվականի հունվարին Նաիրի Հունանյանին ցանկացել են սպանել: Դրա համար մի քանի […]

Ասադի մահվան մասին լուրը հերքում են

Սիրիայի կառավարական շրջանակներին մոտ աղբյուրներից մեկը հայտնել է “RT”-ին, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի մահվան մասին լուրը սուտ է:  “Դա սուտ է, անշուշտ: Առաջինն այդ մասին հատնել էր իսրայելական ինչ-որ կայք, որից հետո էլ սկսեցին բոլորը հրապարակել, այնպես որ դա ծիծաղելի է: Ի դեպ, Ասադն իրանցի թիկնապահ չունի”,-հայտնել է նա: “Ալ-Ջազիրա” հեռուստաալիքը եւս որեւէ տեղեկություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված