14 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Վոլոչկովան “2 աստղի” հաղորդավարին նոպայի է հասցրել /վիդեո/

Անաստասիա Վոլոչկովան չմուշկներով սահելուց հետո էլ սովորում է երգել: Նա մասնակցում է “Առաջին ալիքի” “2 աստղ” երաժշտական նախագծին, որտեղ նրա զուգընկերն է օպերային երգիչ Մետոդիե Բուժորը: Իհարկե, նման երգչին հավասար երգելն սկսնակի համար գրեթե անհնարին է:

Սակայն հնարամիտ Վոլոչկովան գտել է` ինչպես կարող է փոխարինել ձայնի բացարձակ բացակայությունը: Մարտի 15-ին մեկնարկած նախագծի մեկնարկային համերգին Վոլոչկովան բեմ է դուրս եկել թափանցիկ զգեստով եւ արել այն, ինչն իր մոտ լավ է ստացվում` պարել: Հավանաբար հենց դրա շնորհիվ էլ վաստակել է ժյուրիի բարձր գնահատականները:

Ծրագրի հաղորդավար Դմիտրի Նագիեւը նույնիսկ կատակել է, թե Անաստասիայի ելույթից հետո իր մոտ նոպա է սկսվել: Իսկ ահա պարուհին շատ տպավորված է իր ելույթից եւ ծրագրից ընդհանրապես: Նա իր միկրոբլոգում գրել է, որ շատ դժվարությամբ է երգել սովորում եւ խնդրել է նրանց, ում դուր չի գալիս իր երգեցողությունը, չշտապեն ասել այդ մասին, քանի որ դա տխրեցնում է իրեն: Իսկ պարուհուն այժմ աջակցություն է անհրաժեշտ:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ