15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Դատախազը սկսել է լավ լսել. Հայկական ժամանակ

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, որ լսողության հետ կապված լուրջ խնդիրներ ուներ, արդեն լավ լսում է: Գլխավոր դատախազի այդ խնդիրն ավելի ակնառու էր դարձել դեռ անցյալ տարի, երբ նա խորհրդարան էր բերել Վարդան Օսկանյանին փողերի լվացման հայտնի գործում որպես մեղադրյալ ներգրավելու մասին միջնորդությունը:

Թերթի  թղթակցին հայտնի է դարձել, որ Հովսեփյանը մոտ մեկ ամիս առաջ վիրահատվել է Գերմանիայում: Թե ինչու ՀՀ գլխավոր դատախազը որոշեց նման վիրահատության ենթարկվել իր պաշտոնավարման վերջին շրջանում միայն, անհասկանալի է: Ամեն դեպքում, վիրահատությունը կարծես լավ է անդրադարձել նրա գործունեության վրա. մինչ իր լիազորությունների ժամկետի ավարտը, որ լրանում է այս տարվա դեկտեմբերին, նա լծվել է դատախազության համակարգում փոփոխություններ անելու գործին:

Թերթը նշում է, որ ՀՀ գլխավոր դատախազի ընտրությունները տեղի են ունենալու աշնանը մինչ գործողի լիազորությունների ավարտը: Այդ պաշտոնի համար տարբեր հավակնորդներ կան սկսած ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանից, վերջացրած Աժ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանով:

Րաֆֆի Հովհաննիսյանն էլ Ս. Աարգսյանին ուղարկած հայտնի նամակում առաջարկել էր ՀՀ գլխավոր դատախազ նշանակել իր նշած թեկնածուին: Ինչ վերաբերում է Ա. Հովսեփյանին, դեռ մոտ 2 տարի առաջ ներքաղաքական սրացման հերթական փուլերից մեկի ժամանակ, երբ շրջանառության մեջ էին դրվել նրա պաշտոնանկության մասին խոսակցությունները եւ արդեն հայտնի էր, որ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը առողջական խնդիրներ ունի, Հովսեփյանը հավակնում էր ԱԱԾ տնօրենի պաշտոնին:

Չի բացառվում, որ այդ հավակնությունները դեռ կան եւ Հովսեփյանը շտապել է վերականգնել լսողությունը, ինչը խիստ անհրաժեշտ է ԱԱԾ տնօրենի պաշտոնի համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ