20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

”Նաիրի Հունանյանին փորձել են սատկացնել”. ԱԱԾ պետի նախկին տեղակալ

ՍԴՀԿ վարչության համակարգող, ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը մտավախություն ունի, որ այս օրերին կարող է մահափորձ կատարվել հոկտեմբերի 27-ի ոճրագործության պարագլուխ Նաիրի Հունանյանի նկատմամբ: Այս մասին նա հայտարարեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Նա պատմեց, որ 3 օր առաջ պատմել է, որ 2008 թվականի հունվարին Նաիրի Հունանյանին ցանկացել են սպանել: Դրա համար մի քանի հանցագործների օղի են հյուրասիրել, որպեսզի նրանք սպանեն Հունանյանին, սակայն քանի որ վերջինիս դուռը փակ է եղել, չի հաջողվել դա անել:

”Երևանի ՔԿՀ-ում բացել են խցերի դռները և տարբեր հանցագործության համար կալանված և ձերբակալված հանցագործներին սկսել են օղի հյուրասիրել: Դուք լսե՞լ եք, որ տենց բան անեն, օղի հյուրասիրեն”,-ասաց Եղիազարյանը:

Նրա խոսքով` իրեն պատասխանել են, որ կեղծ լուր է տարածվել. ”Ինձ չեն ասում` ինչու եմ ես կեղծ լուր տարածել, ինձ զանգահարեցին ու ասեցին, որ եղել է 2007-ին նման բան ու մարդիկ պատժվել են, ինչ-որ դրվագ են վեցրել ու ասել, որ եղել է”:

Եղիազարյանը համոզված է, Նաիրի Հունանյանին ուզում են սպանել, քանի որ հնարավոր է, որ իշխանափոխություն լինի :

”Խմիչքը բաժանել են ու հանել միջանցք, որ Նաիրի Հունանյանի դուռը բացեն ու սատկացնեն, բայց վաղը չէ մյուս օր նա կարևոր է, թող մնա: Եթե ինձ հարցնեն ես ուրիշ կարծիքի եմ, ես համոզված եմ, որ նա թուրքական հետախուզության անդամ է եղել”,-եզրափակեց Եղիազարյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ