17 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Ասադի մահվան մասին լուրը հերքում են

Սիրիայի կառավարական շրջանակներին մոտ աղբյուրներից մեկը հայտնել է “RT”-ին, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի մահվան մասին լուրը սուտ է

“Դա սուտ է, անշուշտ: Առաջինն այդ մասին հատնել էր իսրայելական ինչ-որ կայք, որից հետո էլ սկսեցին բոլորը հրապարակել, այնպես որ դա ծիծաղելի է: Ի դեպ, Ասադն իրանցի թիկնապահ չունի”,-հայտնել է նա:

“Ալ-Ջազիրա” հեռուստաալիքը եւս որեւէ տեղեկություն չի տալիս Ասադի հավանական մահվան վերաբերյալ: Տեղեկությունը հերքում է նույնիսկ սիրիական ընդդիմությունը:

Նշենք, որ այսօր լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, ըստ որի Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին սպանել է նրա իրանցի թիկնապահը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ